Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»

Մարտ 03,2016 23:07

Մարտի 2-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել ՌԴ-ը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան:

Հայկական ոգելից խմիչքների արտադրությունը ներկայացված էր մրգային օղիների շուկայում առաջատարներ համարվող ABRI, Armenian Wine և Artsakh ապրանքանիշների տակ արտադրվող զանազան ապրանքատեսակներով:

Փառատոնին հրավիրված էին մեծ թվով ավստրիացի հասարակական ու քաղաքական գործիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և աշխատակիցներ:

Հայկական արտադրության մրգային օղիներն արժանացան լավագույն գնահատանքի և դեսպանությունը ավստրիական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց առաջիկայում կայանալիք հայ-ավստրիական բիզնես համաժողովին հայ արտադրողների հետ հանդիպում կազմակերպելու և գործակցության հնարավորությունները քննարկելու ուղղությամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031