Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական վերածնունդը» որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին

Մարտ 05,2016 19:57

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր:

Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ և կուսակցության Կոտայքի մարզի համակարգող նախագահ Արթուր Միսակյանին:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր հանձնառությունն է արտահայտում Հրազդանի` որպես հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի, քաղաքապետի ընտրությունները ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու գործում` այս հարցով համագործակցության կոչ անելով խնդրով շահագրգիռ քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին:

Կուսակցությունը դիմում է նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և անհատներին` իրենց ակտիվ մասնակցությամբ ապահովել ընտրությունների ազատ ու արդար անցկացումը:

Նիստում նաև քննարկվել է «Հայկական վերածննդին» միացած Հասարակական Կազմակերպությունների հետ հետագա համագործակցության ձևաչափին վերաբերյալ հարցեր: Ըստ այդմ, որոշվել է Արթուր Բաղդասարյանի ղեկավարությամբ ստեղծել Հայկական վերածնունդ քաղաքացիական համագործակցության պլատֆորմ, որի կառավարման և կառուցվածքային մարմինները կձևավորվեն երկշաբաթյա ժամկետում:

«Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031