Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՍՍԻԱ Մոլն» իր տեսակի մեջ միակն է, որն անմիջական մուտք ունի մետրոպոլիտենից (ֆոտոշարք)

Մարտ 05,2016 20:41

ՌՈՍՍԻԱ Մոլի շենքը վեցհարկանի կառույց է, այն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն, հագեցված է գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Կառույցի ընդհանուր մակերեսը 12600քմ   է,  որից 8000քմ  առևտրային տարածք է։

The opening ceremony of 'Russia Mall' took place

The opening ceremony of ‘Russia Mall’ took place

Ներդրումները 29.02.2016թ. դրությամբ կազմում է մոտ 15 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տեղեկանքի տրամադրման պահին կազմում է 7,410,000,000 ՀՀ դրամ)։ Ֆինանսավորումը իրականացվել է հիմնականում միջազգային ֆինանսական կառույցների վարկային ծրագրերից, օգտագործվել են նաև Սուքիասյան ընտանիքի անձնական միջոցները։

ՍԻԼ Կոնցեռնը մեծ նշանակություն է տալիս նոր աշխատատեղերի ստեղծմանը, իսկ ՌՈՍՍԻԱ Մոլը 350 նոր աշխատատեղերի բացման  հնարավորություն է ընձեռել: Թիրախային նպատակներից է համարվում նաև ժամանակակից առևտրի մշակույթի խթանումը։

The opening ceremony of 'Russia Mall' took place

The opening ceremony of ‘Russia Mall’ took place

The opening ceremony of 'Russia Mall' took place

The opening ceremony of ‘Russia Mall’ took place

Գործում են  բազմաթիվ սրճարաններ` այցելուներին առաջարկելով    եվրոպական, մեքսիկական, ճապոնական և արևելյան կերակրատեսակների  լայն ընտրանի:

ՌՈՍՍԻԱ Մոլը աչքի է ընկնում իր մանկական զվարճանքի կենտրոնով՝  հագեցված գերժամանակակից խաղային ատրակցիոններով: Բացի խաղային ավտոմատներից, մանկական բաժինն ունի 350 քմ տարածքով մեծ ավտոդրոմ։

Այստեղ գործելու է նմանատիպը չունեցող մանկական սրճարան-ռեստորան՝ լուսաձայնային էկրանով, իսկ սրճարանի հատակը սարքավորված է ինտերակտիվ ԼԵԴ էկրանով:  Գործում է 9D  կինոդահլիճը:

Մանկական համալիրում կարելի է նշել բազմաթիվ տոներ, երեկույթներ, որոնք կուղեկցվեն ինքնատիպ շոու-ծրագրերով: Կլինեն ամենշաբաթյա զվարճալի ծրագրեր՝ տիկնիկային թատրոն, /bubble show/ և  մանուկների համար նախատեսված այլ միջոցառումներ:

The opening ceremony of 'Russia Mall' took place

The opening ceremony of ‘Russia Mall’ took place

The opening ceremony of 'Russia Mall' took place

The opening ceremony of ‘Russia Mall’ took place

Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով Առեւտրի կենտրոնում նախատեսված է 5  մուտք. 3-ը՝ Տիգրան Մեծի պողոտայի կողմից, 1-ը՝ մետրոյի “Զորավար Անդրանիկի” կայարանից, իսկ մյուսը՝ Մ. Խորենացու փողոցից։ Կգործեն երկկողմանի ավտոկայանատեղեր՝ Տիգրան Մեծի պողոտայում և Խորենացու փողոցում։

 

 «Սիլ գրուպ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031