Լրահոս
Օրվա լրահոսը

 «Մութ» պատմություն Հռոմի պապերից մեկի կին լինելու մասին

Մարտ 05,2016 22:18

Կաթոլիկ եկեղեցու հետ կապված մի պատմություն առայսօր «մութ» է մնացել: Խոսքը վերաբերում է միջնադարում ապրած կաթոլիկ եկեղու առաջնորդին, որի հիշատակվում է որպես Պապ-ուհի Իոահանա 8-րդ: Ըստ  kulturologia կայքի, փաստորեն, Հռոմի այդ պապը կին է եղել:

Այդ  մասին ամենահին՝ 9-րդ դարի վկայություններից մեկը առնչվում  է Պապական ձեռագրատան պահապան Անաստասիուսի անվան հետ, հետագա վկայությունները 13-րդ եւ հետագա դարերի են թվագրվում: Իոհանայի մասին եղած որոշ փաստեր հաճախ ֆանտաստիկայի ժանրից են: Ամեն դեպքում Հռոմի առաջին պապ Իոհանայի մասին իրական կամ գուցե մտացածին տեղեկությունները համադրելով, որոշ պատմաբաններ հետեւյալ պատկերն են ստացել՝ Իոհանան անգլիացի քարոզչի դուստր էր: 12 տարեկանից նա արդեն քարոզում էր Աստծո խոսքը:2 (6)

Հետագայում Իոհանան գնացել է Հռոմ ու ծառայության անցել Սուրբ Մարտինի տղամարդկանց մենաստանում, որտեղ ջանադրաբար զբաղվել է նաեւ գիտությամբ: Ավելի ուշ նրան «նկատել» է   Հովհաննես Լանգլուան Լեւոն 4-րդը ու Իոհանային դարձրել իր քարտուղարը, ապա ֆինանսների կառավարիչը: Տարիներով Իոհանան բարձրացել է հոգեւոր աստիճաններով ու Հռոմի պապի մահից հետո դարձել նրա միակ ժառանգորդը: Ասում են` մահից առաջ Լևոն 4-րդը կարդինալներին է ներկայացրել նրան իբրեւ միակ հետեւորդի եւ  կոնկլավը միաձայն քվեարկել է Պապ-ուհու օգտին….Որպես Հովհաննես VIII պապ նա կառավարել է երկու տարի, հինգ ամիս, 4 օր: Ամեն ինչ այդպես էլ ծածուկ կմնար, եթե Իոհանան չղիանար ու Խաչապտույտի արարողության ժամանակ հենց Հռոմի փողոցներում  նրա մոտ չսկսվեին երկունքի ցավերը: Ասում են նաեւ, որ այդ խաբեությունից զայրացած հավատացյալները Իոհանային ու նրա երեխային քարկոծել են եւ կամրջից  ցած գցել:

Ավանդության համաձայն նրան մահվան տեղում «Petre, Pater Patrum, Papissae Prodito Partum» (Օ, Պետրոս, հայրերի հայր, բացահայտեցիր ծնունդը Պապից ծնված զավակի) գրությամբ հուշաքար է կանգնեցվել, որը  ոչնչացվել է մոլեռանդների կողմից:

Ըստ որոշ տեղեկությունների, 857 թ. Իոհանայի մահից հետո Վատիկանում ավանդույթ ձեւավորվեց՝ ընտրություններից հետո  հավաստիանալ՝ տղամա՞րդ է արդյոք  ընտրյալ Պապը: 16-րդ դարում, սակայն, Լեւոն 10-րդը  ձերբազատվեց այդ ընթացակարգից: Ի դեպ, Հռոմի պապ Հովհաննես 8-րդի կին լինելու վերաբերյալ վկայություններից մեկն էլ վերաբերում է քարոզիչ Յան Հուսին: Երբ նրան մեղադրել են հերետիկոսության մեջ, կաթոլիկ դատարանի առաջ պաշտպանվելու համար Հուսը բացականչել է. «Ինչպե՞ս կարող է եկեղեցին անբիծ լինել, երբ  Հռոմի պապ Հովհաննես 8-րդը  կին  էր, որը հրապարակավ երեխա է լույս աշխարհ բերել»: Ի պատասխան՝ հոգեւոր դատարանը հակադարձելու բան չի ունեցել:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Ըստ  kulturologia.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031