Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր խնձորը ուտելու համար է». քայլերթ մարտի 8-ի կապակցությամբ

Մարտ 08,2016 15:08

Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայաստանի «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը քայլերթ էր կազմակերպել: Քայլերթը սկսվեց Աբովյան փողոցից՝ Ավ. Իսահակյանի արձանի շրջակայքից: «Ֆեմինիստ պլատֆորմ»-ի անդամները հավաքվել են «Կանանց իրավունքի օր», «Կանայք տարբեր են», «Ուժեղ ենք միասին» եւ այլ պաստառներով:

12834979_1148501381829013_2078377729_n12834981_1148501145162370_323159588_nԵրթը շարժվեց Աբովյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից էլ Հյուսիսային պողոտայով շարժվեցին դեպի Կարապի լիճ, որտեղ կսկսվի ստեղծարար անկյունների ակտիվությունը՝ կապոերա, նկարչություն, պար, ձեռագործ, յոգա, որը կուղեկցվի համերգով:

12834486_1148501398495678_1133553044_n

702879_1148501325162352_1081856075_nՔայլերթի ընթացքում «Ֆեմինիստ պլատֆորմ»-ի անդամները կոչ էին անում կանանց պայքարել իրենց իրավունքների համար, բացականչելով՝ «Ոչ հայրիշխանությանը», «կարմիր խնձորը ուտելու համար է», «փողոց, պայքար, ազատություն», «կանանց իրավունքների օր՝ ամեն օր», «ընտրողը մենք ենք, մարմինը իմն է»:

12576089_1148501095162375_1227195460_n

1980692_1148501051829046_1291053623_n Իսկ օրը կեզրափակվի «Էօն» սրճարանում, որտեղ տեղի կունենա համերգ՝ տոնելու կին երաժիշտների ձեռքբերումները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031