Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան. «Չեմ կարող ասել` Բունդեսթագում Հայոց ցեղասպանության դատապարտումն ինչ ընթացք կստանա»

Մարտ 09,2016 23:11

«Սա շատ կարեւոր թեմա է, եւ Հայաստանը համակ ուշադրությամբ հետեւում է դրա զարգացումներին Գերմանիայում: Նախորդ տարի ապրիլին շատ կարեւոր քննարկումներ ծավալվեցին Գերմանիայի Բունդեսթագում, իսկ թե ինչ առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ, այս պահին չեմ կարող ասել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը` արձագանքելով «որքանո՞վ է հավանական, որ Գերմանիան այս տարի ճանաչի Հայոց ցեղասպանությունը» հարցին:

Հիշեցնենք` ավելի վաղ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Գերմանիա այցից հետո նշել էր, որ հնարավոր է` այս տարի Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բունդեսթագում շրջանառության մեջ է դրված Հայոց ցեղասպանությունը դատապարտող երեք նախագիծ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Вы издеваетесь над нами,г посол, и вам должно быть стыдно за это!

Պատասխանել Hayk

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031