Լրահոս
Օրվա լրահոսը

«The Beautified Project» ռոք խումբը կներկայացնի «Ներդաշնակության մեղեդին»

Մարտ 10,2016 22:40

«The Beautified Project» ռոք խումբն առաջիկա ամիսներին կթողարկի 4-րդ ձայնասկավառակը: Սկավառակում նախատեսված երգերից մեկը՝ «Lili Flower»-ը խումբը կատարել է նախօրեին տեղի ունեցած համերգի ժամանակ: «Lili Flower»-ը կյանքի փոքր վայելքների մասին է՝ սկսած ջուր խմելուց մինչեւ այլ հաճույքներ:

«Ամիսներ է, ինչ ստուդիայում աշխատում  ենք 4-րդ ձայնասկավառակի թողարկման ուղղությամբ,  համերգը մեզ   համար մի ընդմիջում էր, որ ստուդիայից դուրս գանք ու վերհիշենք, թե ինչի համար ենք այդ ամեն ինչն անում»,- ասաց խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը:

Իսկ նախատեսվող ձայնասկավառակն էլ Անդրե Սիմոնյանը համարում է կայացած խմբի ալբոմ. «Որովհետեւ  բոլոր փուլերն անցել ենք ու հիմա ավելի շատ մեզ համար ենք ստեղծագործում ու որ կողքից դա գնահատվում է, շատ հաճելի է»:

«The Beautified Project»-ն առաջիկայում կներկայացնի վավերագրական ֆիլմ՝ «Ներդաշնակության մեղեդին»:  Այն, ըստ Անդրե Սիմոնյանի, մշակույթի միջոցով երկխոսելու մասին է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031