Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի արժանացավ Լուսինե Նաջարյանը. (ֆոտոշարք)

Մարտ 12,2016 15:42

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի ունեցավ բուհի շրջանավարտ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ (1997-2007) Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման արարողությունը։

Մինչ ուսանողի անունը հրապարակելը ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը վերհիշեց Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումները. «Քչախոս եւ առաջին հայացքից խստաբարո այդ անձնավորությունը շատ հարցերի քննարկման ժամանակ հանգուցալուծման էր բերում բոլորիս: Անդրանիկ Մարգարյանը նվիրված էր Պոլկտեխնիկին, ամեն ինչ անում էր` այս բուհի բարեփոխման գործընթացն իրականացնելու նպատակով: Չի եղել մի հարց, որին նա կտրուկ հանգուցալուծում չտար»:скачанные файлыԿրթաթոշակի արժանացավ համալսարանի Կիբերնետիկայի ֆակուլտետի «Ավտոմատացում եւ կառավարում» մասնագիտության «Կառավարումը տեխնիկական համակարգերում» մասնագիտացման 3-րդ կուրսի ուսանող Լուսինե Նաջարյանը: Նա մեկ ուսումնական տարում ամեն ամիս 20.000 դրամի չափով կրթաթոշակ կստանա` լավագույն առաջադիմություն ցուցաբերելու համար:  Կրթաթոշակի հավաստագիրը շնորհեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:скачанные файлы«Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի անունից շնորհակալություն եմ հայտնում ռեկտորին եւ ուսանողներին` այս բարի ավանդույթը շարունակելու, իմ հոր անունը միշտ վառ պահելու համար իր իսկ սիրելի բուհում: Նա միշտ փորձում էր իր ազատ ժամանակն անցկացնել պոլիտեխնիկցիների շրջանում եւ հիշողությունները կապում էր այս բուհի հետ»,-ասաց քաղաքապետը:

Լրագրողների հետ զրույցում Լուսինեն ասաց. «Ուսանողի համար շատ կարեւոր է նման պարգեւի արժանանալը: Դեռ չեմ որոշել` գումարն ինչպես կօգտագործեմ: Անվճար եմ սովորում, նպատակադրվել եմ ծրագրավորող դառնալ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    Շնորհավորում եմ Լուսինեին ։ Ապրե՛ս Լուսինե ջան, արժանի լինես կրթաթոշակիդ,լավ մասնագետ դառնաս։ Ափսո՜ս, որ լուսանկարդ շատ հեռվից է։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031