Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմիկ Մանուկյանի որդին՝ Շիրակի նորանշանակ մարզպետի օգնական

Մարտ 12,2016 22:31

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այսօրվանից Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նոր օգնականներ ունի, նրանցից մեկը Գյումրու թիվ 20 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Արմեն Պետրոսյանն է՝ ՀՅԴ կուսակցությունից, մյուսը՝ Ռոմիկ Մանուկյանի 25-ամյա որդին է՝ Սարատակի ավագանու անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանուկյանը: Ի դեպ, Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքէջից հանված է մարզպետի մամլո գծով օգնական Արաքսյա Կիրակոսյանի անունը:

Արդյո՞ք Հովսեփ Սիմոնյանը աշխատանքից ազատել է Արաքսյա Կիրակոսյանին, մենք չկարողացանք ճշտել Արաքսյա Կիրակոսյանից, նա տեւական ժամանակ է՝ հեռախոսազանգերի չի պատասխանում: Այս հարցը կփորձենք ճշտել նաեւ Հովսեփ Սիմոնյանից: Նկատենք, որ օգնականի պաշտոնը հայեցողական է. ըստ էության մարզպետը իրավունք ունի իր նախընտրած մարդկանց աշխատանքի նշանակելու:594

Տվյալ դեպքում հասկանալի է՝ նա որոշակի պարտավորվածություններ ունի իր կուսակիցների առջեւ, բայց միեւնույն ժամանակ շեշտենք, որ մամուլի հետ աշխատելու համար պրոֆեսիոնալ կադր է անհրաժեշտ: Շիրակի մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը հազիվ հասցնում է ընդունել ու արձանագրել Շիրակի մարզի բնակիչների բողոքները: Այս մարզն այնքան հոգսաշատ է ու այնքան շատ են խախտվում մարդկանց իրավունքները, հատկապես Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ու իրավական խնդիրների առաջ կանգնած անձանց, որ լրատվության բաժնի դիմաց մշտապես հերթեր են գոյանում:

Լրատվության հետ աշխատանքը վերջին 5-6 տարիներին համակարգում էր Արաքսյա Կիրակոսյանը: Նշենք, որ նա «Ցայգ» հեռուստաընկերության ամենահետաքրքիր ձեռագիր ունեցող լրագրողներից մեկն էր: Նա մարզպետարան աշխատանքի հրավիրվեց Աշոտ Գիզիրյանի կողմից, աշխատեց որպես մարզպետի օգնական մամլո գծով ու շարունակեց աշխատել նաեւ Ֆելիքս Ցոլակյանի կառավարման ժամանակահատվածում:

Արաքսյա Կիրակոսյանը ինչպես տեղի լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր գերատեսչությունների կողմից ընդունված, սիրված անձ է: Ունենալով համապատասխան կրթություն ու փորձ՝ նա կարողանում է պրոֆեսիոնալ մակարդակով համակարգել մարզպետարանի պաշտոնյաների ու լրատվամիջոցների կապը, լեզու գտնել ու շփվել անգամ ամենաքմահաճ լրագրողների հետ: Նրա շնորհիվ վերջին մի քանի տարվա ընթացքում հեշտացնել էր լրատվամիջոցների աշխատանքը, հազիվ սկսվել էր նորմալ համագործակցություն պետական այս կառույցի հետ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Յուվենտուս says:

    Սերի կարդինալը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031