Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլինեին մեր տղաները, գուցե չլիներ այդ թեթեւ հետեւանքներով միջադեպը». Հիմնադրամի փոխտնօրենի արձագանքը

Մարտ 14,2016 23:30

Բնապահպան Սիլվա Ադամյանը չի կարող պնդել, որ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնի արգելապատնեշը ցածր է ու ֆիզիկական թույլ կարողություններ ունեցող անձը կարող է այդ արգելապատնեշն անցնել, թե ոչ: Aravot.am-ին վստահեցրեց Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով բնապահպանի հարցազրույցին:

«Սիլվա Ադամյանը երբեւէ չի եղել վերականգնողական կենտրոնի տարածքում ու չի կարող որեւէ պատկերացում ունենալ, թե ինչ արգելապատնեշ է այնտեղ եւ ոչ էլ երբեւէ ցանկություն է հայտնել լինել այդ տարածքում: Նա որեւէ փաստ չի ներկայացնում, որ Ուրցաձորում պահվող կենդանիների մասին տեղեկատվություն ստանալու պահանջ է ներկայացրել մեզ, որովհետեւ նա երբեւէ նման պահանջ չի ներկայացրել, առավել եւս չէինք կարող հրաժարվել մի բանից, որը մեզ չի ներկայացվել»,- ասաց Եվա Մարտիրոսյանը:

Անդրադառնալով բնապահպանի պնդումներին, թե նշված տարածքում չկա պահակակետ, որը կհսկեր կենդանիներին, ինչի դեպքում գուցե նախօրեին առյուծի կողմից տղամարդը չվնասվեր, հիմնադրամի փոխտնօրենը շարունակեց. «Եթե չլինեին մեր տղաները, որոնք ժամանակին օգնության են հասել, գուցե չլիներ այդպիսի թեթեւ հետեւանքներով միջադեպը, ինչպիսին եղել է: Տարածքը, որը հիմնադրամի կառավարման ներքո է, հսկվում է:

Վերականգնողական կենտրոնը գտնվում է կառուցման փուլում, մինչեւ ապրիլի առաջին կեսը կարանտինային կենտրոնը պատրաստ կլինի, կենդանիները կտեղափոխվեն այնտեղ: Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է կառուցվում Ուրցաձորում, առյուծները տեղափոխվել են Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան, իրենց իսկ շարժական վանդակներով, որոնց մեջ գտնվել են Գյումրու կենդանաբանական այգում: Տեղափոխումն իրականացվել է նախարարության համատեղ հանձնախմբի որոշմամբ: Առյուծների վիճակը օրհասական էր ու համապատասխան բուժզննում ստանալու նպատակով տեղափոխվել են Ուրցաձոր»:

Եվա Մարտիրոսյանը վստահեցրեց, որ առյուծները հիմա ապահով ձեռքերում են. «Նույնիսկ այն ժամանակ, երբ SOS խմբի անդամները սնունդ էին մատակարարում, շատ հաճախ կենդանիները սխալ սնունդ են ստացել եւ միան տեղափոխումից հետո է, որ այդ կենդանիները գտնվում են իրապես վերականգնողական կենտրոնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031