Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը հորդորում է PR ակցիաներով չզբաղվել (Տեսանյութ)

Մարտ 15,2016 13:45

«PR ակցիաներից զերծ եւ խորքային քննարկում է պետք է կազմակերպել, որպեսզի ունենանք լուրջ, բոլորի համար ընդունելի Ընտրական օրենսգիրք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծին:

Դաշնակցությունը տեսնո՞ ւմ է այս հարցում միասնական պլատֆորմ, Արմեն Ռուստամյանն ասաց. «Այն ինչ հրապարակված է, Դաշնակցությունը վաղուց ասել է, նոր բան այսօր հրապարակում չեք գտնի, նույն ցուցակների հրապարակումը, մնացած բոլոր մեխանիզմները մենք վաղուց ժամանակին ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով, «Ժառանգության» հետ եւ դրա հետ կապված ստացել ենք փորձագետների պատասխանները: Այս ամբողջ փուլը մեզ համար անցած գործընթաց է: Բայց իհարկե, այստեղ լուրջ հարցեր կան, որոնք քաղաքական համաձայնության դաշտում պետք է դիտարկենք: Այն, ինչը որ հիմա ներկայացվել է, պետք է դիտվի որպես ելակետ»:

Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ նախագիծը դեռևս լրջագույն փոփոխությունների կենթարկվի:

Անդրադառնալով վարկանիշային քվեարկությանը, մասնավորաբար, ընդդիմադիրների այն պնդումներին, որ առաջարկվող տարբերակը քողարկված մեծամասնական ընտրակարգ է, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սա համամասնական ընտրակարգ չէ, դա մեղմ ասած չիմացության արդյունքն է, որովհետեւ կան սահմանումներ, թե որն է համամասնական ընտրակարգ: Այդ ընտրակարգը երկու տեսակի է լինում`բաց ցանկեր եւ փակ ցանկեր: Փակը, երբ ձեռք չես տալիս ցանկի ներսի դասավորությանը: Բացը, երբ ընտրողը ինքն էլ կարող է որոշել` ի՞նչ դասավորություն լինի: Սա ամենաժողովրդավարականն է համարվում ամբողջ աշխարհում, որ ընտրողն է որոշում` ով ումից հետո լինի ցանկում: Մեծամասնական չի կարող սա համարվել, որովհետեւ, որպես այդպիսին, ուղղակի անձի ընտրություն տեղի չի ունենում: Ուղղակի ընտրությամբ որոշվում է կուսակցությունը, անձը ընտրվում է ածանցված` անուղղակի քվեարկությամբ: Կուսակցության ստացած մանդատները պիտի բաշխվեն ցանկի մեջ: Լավ կլինի շահարկումների դաշտից դուրս գալ»:

«Մեկ միասնական փաստաթղթի մասին մենք բազմիցս խոսել ենք: Մենք համարում ենք, որ լավագույն լուծումը կլինի, եթե ընտրություններն անցկացվեն մեկ միասնական փաստաթղթով և դա լինի նույն ID քարտը: Այն ունի թվայնացման հնարավորություն և բոլոր տվյալները կարելի է ստուգել»,- նույնականացման քարտերով ընտրությունների հնարավորության մասին, ասաց նա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031