Լրահոս
Օրվա լրահոսը

200-ից ավելի հայ ուսանողներ կսովորեն Ռուսաստանի բուհերում

Մարտ 15,2016 15:05

Մարտի 30-ից ապրիլի 1-ը Կառավարության տանը տեղի կունենա «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսը, որի ընթացքում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը մրցութային կարգով կընտրի ավելի քան 200 դիմորդի` ՌԴ բուհերում անվճար սովորելու համար:

Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը նշեց, որ այս տարի հայաստանցի դիմորդների համար 223 անվճար տեղ է հատկացվել. «Թիվը տարեցտարի ավելանում է, ինչը չի կարող մեզ չուրախացնել: Մենք աշխատում ենք, որ տաղանդավոր մարդիկ կարողանան սովորել Ռուսաստանում եւ ստանալ լավ կրթություն»:

Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը վստահություն հայտնեց, որ հայ ուսանողներն իրենց գիտելիքները կծառայեցնեն հայրենիքին. «Ռուսաստանում կրթվելուց հետո նրանք կվերադառնան Հայաստան եւ  կաշխատեն տարբեր ոլորտներում` այդ կերպ զարգացնելով Հայաստանը: Ի դեպ, մրցույթը խիստ է լինելու: Հետաքրքրվածությունն էլ մեծ է, արդեն 389 դիմում ենք ստացել: Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ մարտի 18-ը»:

Խոսելով «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսի մասին` «Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը տեղեկացրեց, որ կմասնակցեն հայկական ու ռուսական ավելի քան 50 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ. «Այցելուները կծանոթանան ռուսական բուհերի ֆակուլտետներին եւ աշխատանքին: Բավականին հետաքրքիր կլինի ուսանողների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031