Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական եւ անիրական խարդավանքներ

Մարտ 17,2016 10:15

Իշխանությունն ու ընդդիմությունը պատրաստվում են ընտրությունների: Ինչպես միշտ, պայքարն ընթանում է ոչ միայն քաղաքական դաշտի այդ երկու թեւերի մեջ, այլեւ դրանց ներսում: Մասնավորապես, ոչ ոք չի հավատա, որ ՀՀԿ-ի ներսում ինչ-ինչ խարդավանքներ չկան: Բնական է` մոտ մեկ տարուց տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ մոտ երկու տարուց Սերժ Սարգսյանն այլեւս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը: Երբ խոսք է գնում բարձր պաշտոնների եւ, հետեւաբար, մեծ փողերի մասին, չի կարող մրցակցություն չլինել: Սակայն այդ խարդավանքների բովանդակության վերաբերյալ տեղեկությունները, հավանաբար, այնքան էլ ճշգրիտ չեն:

Օրինակ՝ ասվում է, որ Արմեն Աշոտյանը հիմա պայքարում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար: Բայց այդ գործիչը, եթե նույնիսկ այդպիսի ցանկություն ունենա, ըստ ամենայնի, չի կարողանա այն իրականացնել, որովհետեւ դրա համար նախ պետք է դառնա Ազգային ժողովի պատգամավոր, իսկ դա մեկ տարում շատ դժվար կլինի: Նույնքան ֆանտաստիկ է, իմ կարծիքով, հնչում այն ենթադրությունը, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմիանա Վարդան Օսկանյանի կուսակցությանը: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում խոսվում էր այն մասին, որ վարչապետը միանալու է ԲՀԿ-ին, բայց ոչ մի նման բան տեղի չունեցավ:

Իշխող կուսակցության ներսում խարդավանքն, ինձ թվում է, այլ տեղ է. ՀՀԿ-ում ունեւոր մարդիկ, ինչպես հայտնի է, քիչ չեն, եւ նրանց համար մի քանի հարյուր հազար դոլար ծախսելն առանձնապես խնդիր չէ: Հարցն այն է, թե գործարարներից, պաշտոնյաներից եւ տեղական իշխանիկներից ո՞ւմ հնարավորություն կտրվի այդ փողերը ծախսել` պատգամավոր դառնալու համար: Հետեւաբար «տարածաշրջանային կուսակցական ցուցակների» համար լուրջ կռիվ է գնալու: Եթե, իհարկե, Ընտրական օրենսգրքի նախագծի այդ` իշխանության համար չափազանց ձեռնտու նորմը պահպանվի, իսկ դրանում կասկած գրեթե չկա: Մնում է հուսալ, որ ՀՀԿ ներսում այս պայքարը կընթանա առանց փոխհրաձգությունների եւ դանակահարությունների:

Բայց եթե որոշակի հույս կա, որ խորհրդարան ձգտող գործարար եւ «հեղինակավոր» մարդիկ կպայմանավորվեն, ապա շատ ավելի քիչ հավանական է, որ իրար մեջ լեզու գտնեն ընդդիմադիր կուսակցությունները: Ենթադրենք, ընդդիմության «քվոտան» Ազգային ժողովում 40 մանդատ է (եկեք պատրանքներ չունենանք, որ այլ կերպ է լինելու): Ովքե՞ր են դրանց հավակնում` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատները», «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», «Ալյանսը», Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը, «Ազատությունը», «վերակազմյալ» ՕԵԿ-ը, «նորացված» ՀՀՇ-ն, ՀԴԿ-ն եւ մի շարք այլ կուսակցություններ (թող ինձ ներեն բոլոր այն տղերքը, ում անունը ես այստեղ մոռացա): Բոլորին «կարկանդակներ» ակնհայտորեն չեն հերիքի: Առաջնահերթություն կունենան նրանք, ովքեր ինչ-ինչ պայմանավորվածություններ կունենան իշխանությունների հետ, եւ նրանք, ում Արա Աբրահամյանը փող կտա:
Բայց ընդդիմադիր այդ «նեղվածքում» անհնար է իրար ոտ չտրորելը. փոխադարձ որակումներն անխուսափելի են` «դու ղեկավարվում ես Բաղրամյան 26-ից», «դու Ռոբերտ Քոչարյանինն ես», «դու իշխանության պրոյեկտն ես», «դու պաշտպանում ես այսինչի շահերը» եւ այլն: Բարոյական հեղինակության առումով կշահեն նրանք, ովքեր նման բաներ չեն ասի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ==(եկեք պատրանքներ չունենանք, որ այլ կերպ է լինելու)==
    Ֆանտաստիկ կոչ ՛՛բազմաչարչար՛՛ ժողովրդին՝ նրա սիրասուն զավակ մտավորականից:
    Ընթերցողի եզրակացություն.
    Ճշմարտանման հոդվածները գրվում են միայն նրա համար, որպեսզի հետո, անհրաժեշտ պահին, մարդկանց մեջ ներարկեն անճարակ ճորտի համար նախատեսված կոդերը:
    Առա՜ջ, Հայաստան, դեպի հարկադիր ճորտություն…

  2. Հ.Շ. says:

    Յուսադրիչ է որ երկրում կան տակաւին տարրականօրէն գիտակից եւ պատասխանատու, իրատես եւ յստակատես անձիք, որոնք քաջութիւնը ունին որոշ տեսակի ճշմարտութիւններ յայտնելու ժողովուրդին: Թեկուզ մի քիչ – առողջ – ցինիզնով, կամ ել պարզապէս համբերատարութեամբ, իմաստուն համակերպումով:

    Անոնց կողքին, չեն պակսիր անոնք որոնք կեղծ, դատարկ եւ ապարդիւն յոյսեր կլլել կու տան ժողովուրդի մէկ հատվածին (ընտրութիւնները խարդախված են, սակայն ոչ հարիւր տոկոսով, հետեւաբար իշխանութեան ստացած քուէների մի մասը կը համապատասխանէ ժողովուրդի մի մասի կամքին), եւ քաղաքացիների այդ խոցելի հատվածը կը պահեն մնայուն կերպով դժբախտ , միշտ դժգոհ ու խռով, բացառապէս յոռետես եւ տեւաբար զայրացած հոգեվիկաճի մէջ:

    Իսկ այդ քառասուն-յիսուն տարեկան պատանիները նկատի թող առնեն նաեւ հետեւեալը՝ յառաջիկայ ընտրութիւններուն դարձեալ գոյանալու է բրտութեան հաւանականութիւնը, երկուստեք: Թող ուրեմն այդ մեծապատիւ հերոսները բարեհաճին թոյլատրել որ ուրիշներ նախընտրեն համբերութեան կամ համակերպումի նուազ փառաւոր ճանապարհը, չուզելով իրենց ձեռքերի եւ խղճի վրայ ունենալ խեղճ ժողովուրդի արիւնը:

  3. brinjao says:

    գիտակից եւ պատասխանատու, իրատես եւ յստակատես անձիք, որոնք քաջութիւնը ունին որոշ տեսակի ճշմարտութիւններ յայտնելու ժողովուրդին

    «Անկախ, բայց պատասխանատու» անձանց առաքելութիւնը հենց Բաղրամեան 26-ից իջեցուած «ճշմարտութիւնները» յայտնելն է…

    ընտրութիւնները խարդախված են, սակայն ոչ հարիւր տոկոսով, հետեւաբար իշխանութեան ստացած քուէների մի մասը կը համապատասխանէ ժողովուրդի մի մասի կամքին

    Ժողովրդի չնչին մասի կամքին: Այդ չնչին մասը կազմում է ընդամենը մի 10-15 տոկոս. վերջի բոլշեւիկն իր նեղ շրջապատով, երկրի թալանով հարստացած մի քանի տասնեակ հղփացած ընտանիքներ ու հանրապետական կերակրատաշտից սնուող մի խումբ յաճախորդներ իրենց ողջ ազգուտակով: Ահա այս չնչին մասն էլ հենց ստրկացրել է Հայաստանի բնակչութեան ճնշող մեծամասնութեանը…

    յառաջիկայ ընտրութիւններուն դարձեալ գոյանալու է բրտութեան հաւանականութիւնը, երկուստեք:

    Դա միայն վերջի բոլշեւիկի պատճառով…

    • Հ.Շ. says:

      ի՞նչ հիման վրայ կարող ես հաստատել թէ ժողովուրդի «չնչին» մասն է միայն որու կամքը արտայայտվում է քուէարկութեան միջոցաւ

      մինչդեռ կարելի է գոնէ նշաններ գտնել հակառակ ուղղութեամբ. օրինակի համար՝ երկու ու կէս միլիոն ժողովուրդի եւ ամբողջ երկրի տարածքին, իշխանութեան դէմ ամենախոշոր ցոյցի մասնակիցների թիւը չէ անցած հինգ հազարը – կամ լաւ, ուզես, եկուր ասենք տասը հազար -, եւ այդ ալ միայն մէկ քաղաքի մի քանի փողոցներուն մէջ

      ո՞ւր է այստեղ չնչինը… չասելու համար՝ համեմատօրէն աննշանը

      վերջի բոլշեւիկն ալ երեւի ենթարկված է այլազան փոքրամասնութեանց բռնատիրութեան… բարի գալուստ՝ ժողովրդավարութեան մէջ…

      (չար, չա՛ր վերջին բոլշեւիկ
      ամօթ քեզի)

      • Հ.Շ. says:

        եկուր օգնեմ քեզի, պարապ տեղը ժամանակ չկորսնցնես՝
        այստեղ է որ յաղթականօրէն պարզելու ես արտագաղթի խաղաքարտը

        այսինքն, երկիրը քաջաբար լքողները դասվելու են իշխանութեան դէմ եղողների կարգին

        թէ որ այդպէս է սակայն, բոլոր թիւերը կը փոխվին, եւ պէտք է նկատի առնել համայն Սփիւռքի մէջ գտնվող հայերի կամքի արտայայտութիւնը… ուր, ՀՀ դեսպանատուների առջեւ ցուցարարների թիւը չ’անցնիր ձեռքերի մատների թիւը… այդ ալ, ցարդ, կարծեմ միայն մէկ քաղաքի մէջ…

        սակայն ոչինչ, մէկ ա, վերջի բոլշեւիկի օրերը համրված են, հաստատ

        քանզի վերջին մոհիկանը վերադառնալու է շուտով…

        • brinjao says:

          եկուր օգնեմ քեզի, պարապ տեղը ժամանակ չկորսնցնես՝ այստեղ է որ յաղթականօրէն պարզելու ես արտագաղթի խաղաքարտը: այսինքն, երկիրը քաջաբար լքողները դասվելու են իշխանութեան դէմ եղողների կարգին

          Վահագն Տատրեան պէտք չէ լինել՝ այդ տարրական ճշմարտութիւնը հասկանալու համար: Շատ տարօրինակ կլինէր, եթէ վերջի բոլշեւիկի 300 հազար զոհերը պաշտէին երկրից իրենց դուրս շպրտողին: Յամենայն դէպս՝ ես չգիտեմ մեկ հայ գաղթական, որ անկեղծօրէն սիրէր Աբդուլ Համիդին կամ Թալեաթին…

        • brinjao says:

          բոլոր թիւերը կը փոխվին, եւ պէտք է նկատի առնել համայն Սփիւռքի մէջ գտնվող հայերի կամքի արտայայտութիւնը

          Յաշուի կարող է առնուել միայն այն սփիւռքահայերի կամքը, որոնք Հայաստանի քաղաքացիութիւն ունեն: Տոկոս խփոցիի փայլուն օրինակ՝ մի քանի հարիւր հազար հայ վաղուց արդէն Հայաստանում չի ապրում եւ նոյնիսկ քաղաքացի էլ չէ, բայց պինդ նստած է ընտրացուցակներում եւ պարբերաբար «քուէարկում» է վերջի բոլշեւիկի օգտին՝ հանգուցեալների հետ միասին… 🙂

      • brinjao says:

        ի՞նչ հիման վրայ կարող ես հաստատել թէ ժողովուրդի «չնչին» մասն է միայն որու կամքը արտայայտվում է քուէարկութեան միջոցաւ

        Նոյն հարցը տալիս են եւ վերջի բոլշեւիկի վկայները հերթական տոկոս խփոցիից յետոյ: Իհարկէ, իրենց մօտ ամէն ինչ նորմալ է, թղթի վրայ նկարուած է այն, ինչ պէտք է վերջի բոլշեւիկի դիկտատուրան էլ աւելի ամրապնդելու համար: Բայց մարդիկ ապրում են ոչ թէ յորինուած թղթերի աշխարհում, այլ իրական «ապահով Հայաստանում»: Մարդիկ կոյր չեն, տեսնում են եւ տոկոս խփողների շրջիկ խմբերի հայրենանուէր գործունէութիւնը, եւ արջի ծառայութիւն մատուցող բրիգադավարներին, եւ սպարտիւկայով լաւ տղերքի կուռ խմբերը, եւ ընտրակեղծարարութեան շատ այլ մարգարիտներ (բազմակի քվեարկություններ, ընտրացուցակների ուռճացում, ընտրակաշառք, լցոնումներ, ահաբեկումներ եւ այլն): Այն, որ վերջի բոլշեւիկը կեղծել է բոլոր ընտրութիւնները, անհերքելի փաստ է. հարցն այն է միայն, թէ ինչ չափով: Վերցնենք ամենաթարմ օրինակը՝ սահմանադրական հանրաքուէն: Սա անկախ Հայաստանի պատմութեան մէջ թերեւս ամենախայտառակ եւ ամենալկտի տոկոս խփոցին էր. «ոչ»-ի ակնյայտ հաղթանակը (75/25 կամ 80/20 յարաբերակցութեամբ) շուռ տրուեց եւ պաշտօնապէս յայտարարուեց 35/65 պարտութիւն…

        Հիմա գամ թուերի «հիմնաւորմանը»: Իհարկէ՝ այստեղ ոչ մի թիւ չի կարող ճշգրիտ լինել, ամէն ինչ պէտք է ընկալել մօտաւոր գնահատականի մակարդակով: Բայց կան վիճակագրական օրինաչափութիւններ, որոնք ոչ մի վերջ բոլշեւիկ չի կարող հերքել: Օրինակ՝ եթէ մի շենքի (տեղամասի) բնակիչները 60 տոկոս տուել են «ոչ»-ին, ապա կողքի շենքի (տեղամասի) բնակիչները չեն կարող ընդամենը 20 տոկոս տալ: Տարբերութիւնը չի կարող այդքան մեծ լինել, դա բացառուած է նորմալ՝ չկեղծուած ընտրութիւնների դէպքում: Կամ հակառակը՝ եթե ճիշտ է 20 տոկոսը, ապա 60-ն է անհնար: Պարզ է, որ կեղծուած տոկոսները գնացել են «այո»-ին:

        Ուսումնասիրելով յանրաքուէի պաշտօնական տուելները՝ բարեխիղճ հետազօտողը կարող է շատ հանգիստ յայտնաբերել կեղծիքների օջախները, մօտաւորապէս գնահատել դրանց մակարդակը եւ վերականգնել քուէների յարաբերակցութեան այն պատկերը, որն աւելի մօտ է իրականութեանը, քան վերջի բոլշեւիկի թուանկարչութիւնը: Եթէ յաշուի առնենք, որ նոյնիսկ համատարած՝ «այո»-ի օգտին կատարուած լցոնումների պայմաններում շատ տեղամասեր այնուամէնայնիւ ստիպուած են եղել գրանցել 70-78 տոկոսանոց «ոչ»-ի յաղթանակ, ապա հենց այս 80 տոկոսի մօտակայքում պէտք է փնտրել իրական «ոչ»-ի պատկերը: Ստացւում է, որ վերջի բոլշեւիկի իշխանութեան յաւերժացման կողմնակիցների թիւը լաւագոյն դէպքում 20 տոկոսից չի կարող անցնել: Թղթի վրա գրել են 63 տոկոս, բայց իրենք էլ շատ լաւ գիտեն, որ 5-ից 4-ը «ոչ» է ասել կամ կասէր, եթէ այդպիսի հնարաւորութիւն տրուէր: Օրինակ՝ պատկերը նոյնը պիտի լիներ եւ 37/30 տեղամասում, որտեղ պաշտօնապէս գրանցուել է 822 «այո» եւ 0 «ոչ»: Պարզից էլ պարզ է, որ այս տեղամասում ոչ մի ընտրութիւն էլ չի եղել. ընդամենը՝ տոկոս խփոցի…

      • brinjao says:

        մինչդեռ կարելի է գոնէ նշաններ գտնել հակառակ ուղղութեամբ. … իշխանութեան դէմ ամենախոշոր ցոյցի մասնակիցների թիւը չէ անցած հինգ հազարը

        Ցոյցի մասնակիցների թւով ոչինչ չես կարող եզրակացնել: Հայաստանում քաղաքական դաշտը այնքան է անապատացուել, մարգինալացուել ու յաճախորդացուել, մարդկանց հիասթափութիւնը այն աստիճանի է հասել, որ ցոյցերը ոչ ոք արդէն լուրջ չի ընդունում: Քանի դէր չկայ ներկայ վարչակարգի համար իրական վտանգ ներկայացնող քաղաքական համախմբում՝ ցոյցի գնացող չի լինելու… Ցոյցեր չկան, բայց կայ կայուն եւ ուժեղացող ատելութիւն: Ում նկատմամբ՝ յայտնի է բոլորին…

        • Հ.Շ. says:

          «Աբդուլ Համիդ» եւ «Թալեաթ» կարդալէս ետք, կը ներես որ այդքան հոգներ ես, սակայն մնացեալը չկարդացի…

          պարզապէս չէք հասկնար թէ այդպիսի «բաղդատական»ներով, ձեր քննադատական խօսքի թիրախին չէ որ կը դպչիք, կը վնասէք, այլ ահաւոր կերպով կը նախատէք Մեծ Եղեռնի զոհերը, կը նսեմացնէք անոնց անզուգական տառապանքը, կ’ոտնակոխէք անոնց յիշատակը

          բայց ոչինչ… մեր Աստուածը ներողամիտ է…

          ուրեմն յաջողութիւն քեզի,
          սակայն այստեղ, իմ կողմէս, վերջ կը գտնէ մեր երկխօսութեան փորձը…

          denialist-ներու հետ անհնար է զրուցել

          • brinjao says:

            Վերջի բոլշեւիկի ստորագրած արձանագրութիւններում պատմական յանձնաժողով ստեղծելու կէտ կայ: Ի՞նչ է սա, եթէ ոչ denialism

          • brinjao says:

            Հայաստանը հայերից դատարկելու տեսանկիւնից համիդ-թալեաթների ու սերժ/տիգրան_սարգսեանների միջեւ տարբերութիւնը այդքան էլ մեծ չէ…

  4. Ruben says:

    Մոտ երկու տարուց Սերժ Սարգսյանն այլեւս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը:
    Բաղրամյան 26-ը կդառնա պատմությոան թանգարանի մասնաճու՞ղը, թե՞ աճուրդի կդնեն:
    «Ալեքսանդրապոլի պայմանագիրը» 100 տարին մե՞կ է նշվում ու կնքվում:
    Եթե ամեն մի Ազգային ժողովի պատգամավորի «փայ» ընկնի 1000 հոգի ծառայող ու 1000 հոգի էլ բանող` կդառնանք «քյարթու» Իսլանդյա:

  5. Լավատես says:

    Երբ մենք կեղտոտ ձեռքերով նստում է հաց ուտելու, շատ հնարավոր է, որ օտարածին բջիջներ ներխուժեն մեր բջիջների տարածքն ու սկսեն նրանց ճնշել ու մեզ էլ կառավարել ու շահագործել։ Եթե օտարների տոկոսը շատ չի եւ մեր բջիջներն էլ առողջ ու միասնական են, նրանք էդ օտարների դեմ արդյունավետ զենք կկիրառեն ու կվերացնեն, հակառակ դեպքում մենք մեր բջիջների հետ միասին կհիվանդանանք ու կծառայենք էդ կեղտոտ օտարներին։ Էդ քոչվոր օտարները հայրենիք չունեն ու տեղացիներին որպես թշնամի ու ծառա են դիտում, էդ թշնամանքը նրանց շատ ուժեղ միավորում է ու տեղացիների հերն անիծում։ Հետեւություն՝ ում ձեռքերը կեղտոտ է, սեղանին մոտիկ չթողնել, դրանք օտար, թշնամի, անհայրենիք մարդկանց համար մեր տան դռներն են բացում։ Ինչպես զինվորը իր կյանքն է վտանգում արտաքին թշնամուց պետությունն ու ազգը պաշտպանելով, այնպես էլ մեր մտավորականությունը պետք է դառնա զինվոր պատգամավոր ու իր կյանքը վտանգելով փրկի մեր կառավարությունը կաշառառակերներից, անմակարդակներից ու պարզապես թշնամիներից, որոնք հայ ազգին դիտում են որպես թշնամի ու ծառայեցնում նրան իրենց կեղտոտ շահերին։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031