Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Չարչօղլյանի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության էջերում

Մարտ 17,2016 11:32

Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն է կնքել դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Վարդգեսի Չարչօղլյանը:

Վ. Չարչօղլյանը, 1958 թվականին ավարտելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր: 1982 թվականից մինչ օրս Վ. Չարչօղլյանը նույն թատրոնում աշխատել է որպես դիրիժոր:

Մեծանուն դիրիժորը տարիներ շարունակ բարձր մակարդակով ղեկավարել է թատրոնի խաղացանկային ներկայացումները, մասնակցել ռադիոյի և հեռուստատեսության համար կատարված ձայնագրություններին: Վ. Չարչօղլյանի գլխավորությամբ` սիմֆոնիկ նվագախմբի մենակատարների խումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում: Վ. Չարչօղլյանը երկար տարիներ աշխատել է նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր: Անվանի դիրիժորը տասնամյակներ շարունակ իր մասնագիտական հմտություններն է փոխանցել նաև երիտասարդ երաժիշտներին՝ նպաստելով հայկական, ինչպես նաև համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացմանն ու հանրահռչակմանը:

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031