Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չկա այն մասնագետը, որը կփրկի 2-ամյա Վարդուհու կյանքը

Մարտ 19,2016 21:12

2-ամյա Վարդուհի Մանգասարյանն իր ծննդյան օրը նշեց հիվանդանոցում: Փոքրիկ Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ՝ ամեն վայրկյան երեխայից մի լավ լուրի սպասելու հույսով: Փոքրիկի կերակրափողում արյունահոսությունը չի դադարում, ինչի հետեւանքով երեխայի հեմոգլոբինն իջնում է: Երեխան 24 ժամ բժիշկների հսկողության տակ է, նրան ամեն օր արյուն են ներարկում:

Երեխան գանգատներով տեղափոխվել է նախ «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղ էլ հայտնաբերվել է ի ծնե պորտալ հիպերթենզիա, ավելի պարզ ասած՝ կերակրափողի եւ ստամոքսի երակների 3-4-րդ աստիճանի վարիկոզ, սուր կերակրափող-ստամոքսային արյունահոսություն:

Երեխայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 2015 թվականի դեկտեմբերին: Ապա Վարդուհու բուժումը շարունակվել է «Արաբկիր» բժկական կենտրոնում: Բժիշկները վստահեցնում են, որ երեխային շտապ վիրահատություն է անհրաժեշտ, ինչը, սակայն, Հայաստանում չի կարող կատարվել: Որեւէ տեղացի բժիշկ ռիսկի չի դիմում փոքրիկին վիրահատելու եւ խորհուրդ է տալիս տեղափոխել արտերկիր: Վարդուհու ծնողները Մոսկվայում գտել են հայտնի մասնագետի, որը ստանձնել է երեխայի վիրահատությունը, սակայն Վարդուհու վիճակը չի կայունանում, որպեսզի նրան տեղափոխեն:

Վերջին անգամ փոքրիկի վիճակը սրվել է փետրվարի 26-ին, եւ բարձր ջերմությամբ երեխային տեղափոխել են հիվանդանոց: Մինչ օրս նա այնտեղ է:

Բժիշկները երեխայի ծնողներին բացատրել են, որ երեխայի մոտ առկա հիվանդությունը հետեւանք է դռներակի համակարգի երակների բնածին զարգացման արատի, իսկ նման վաղ կլինիկական արտահայտությունը վկայում է հիվանդության ծանր ընթացքի մասին:
Ըստ մասնագետների՝ այս հիվանդության արմատական բուժումը շունտավորումն է, որի փորձը վաղ մանկական հասակի երեխաների մոտ մեր հանրապետությունում չկա: Այդ պատճառով «Արաբկիր» ԲԿ-ի գիտական ղեկավար Ա. Խ. Բաբլոյանի կողմից հեռախոսային քննարկում եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեխայի հետագա բուժումը Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական կլինիկայում իրականացնելու համար: Երեխայի հայրը՝ Բենիկ Մանգասարյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մոսկովյան վիրահատությունն արժե 20 հազար ԱՄՆ դոլար, որի մի մասը ծնողները գտել են: Առողջապահության նախարարությունն էլ, որպես օգնություն, ստանձնել է երեխայի տեղափոխման ծախսերը: Երեխային օգնելու ակնկալիքով Զարգացման հայկական բանկում բացվել են հաշվեհամարներ: Ծնողների խոսքերով՝ ցանկացած չափի օգնությունը կարեւոր է Վարդուհու կյանքի փրկության համար:

Հաշվեհամարները՝

դրամով 1810007896590100,
ռուբլով՝ 1810007896590158,
դոլարով՝ 1810007896590101,
եվրոյով՝ 1810007896590150:

Սեփ.լր

 

«Առավոտ»

19.03.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարինա says:

    պարոն Բաբլոյանին ասեք, որ ՀԱյաստանում կա այդ մասնագետը, պարզապես նա կապ չունի ավանդական բժշկության հետ: Եթե Բաբլոյանը իսկապես մտահոգված է այդ փոքրիկի կյանքով, թող զանգահարեն 094202372 հեռախոսահամարով: Հայաստանում քաղցկեղն էլ է բուժվում, պարզապես բժիշկները չեն ընդունում իրենց մարդ լինելու գաղափարը, ում ամեն բան տրված չէ և խոսում են բոլորի անունից: Բաբլոյանն էլ բացառություն չէ

  2. Armine says:

    22.02-ին դիմել էինք ,,Նվիրիր կյանք,, բարեգործական հիմնադրամին և առաջարկել Մարինա Ղազարյանի օգնությունը: Նրան տրված են կարողություններ բուժելու նույնիսկ ամենածանր հիվանդությունները, սակայն մեծամտաբար մերժվեց հիմնադրամի կողմից,որի անդամներից է նաև Բաբլոյանը: Պարոնայք, Հայաստանում կա այդ մասնագետը, որ կփրկի 2-ամյա Վարդուհու կյանքը:Դիմում եմ երեխայի ծնողներին’ զանգահարեք Մարինա Ղազարյանին և խնդրեք օգնել /հ. 094202372 /

  3. Gayane says:

    էստեղ ինչ է գրված,իսկ դուք ինչ եք ասում,խիղճ ունեցե՛ք,հեքիմ եք գովազդում?փորձում օգտվել մարդկանց անելանելի վիճակից,մի՛ արեք

    • Արմինե says:

      Գայանե,երբեք մարդկանց Ձեր արշինով մի չափեք, ու չհամարձակվեք առանց դիմացինին ճանաչելու մեղադրանք ներկայացնել: Եթե Ձեր իմացության մակարդակը հեքիմից էն կողմ չի անցնում ,ապա փորձեմ լուսավորել: Կան մարդիկ, որոնց անվանում են տիեզերական կապավորներ և օժտված են էնպիսի զորությամբ, որ դուք պատկերացնել անգամ չեք կարող: ՈՒ ցավալի է , որ այս ծնողների կողքին կան Ձեր նման խիղճ ունեցող մարդիկ,որոնք իրենց ,,խորհուրդներով,, զրկում են երեխային բուժվելու հնարավորությունից

    • Մարինա says:

      զգույշ խոսեք, քանի դեռ չգիտեք ինչի մասին եք խոսում: Ես ձեր հեղինակավոր կարծիքի կարիքը չունեմ / վախեցեք պատասխանատվությունից/

  4. Gayane says:

    մարդկանց մակարդակից մի՛ խոսեք խնդրեմ,ես էս մարդկանց չեմ ճանաչում,բայց ձեր ագրեսիվությունը ամեն ինչ ասում է
    Հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր տիեզերական գործերում

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031