Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումը կարող է տեւել շուրջ 1 ամիս. РИА Новости

Մարտ 20,2016 17:34

Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչ սարքերը ծանր մեխանիկական վնասվածներ ունեն, այս մասին հայտնում է Միջպետական ավիացիոն հանձնաժողովը, գրում է РИА Новости-ն: 

«Նրանց արդեն «կախարդում են», երկու արկղերն էլ լուրջ վնասվածք են ստացել»,- ավելի վաղ հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունների լրատվամիջոցի աղբյուրը:

Միջպետական ավիացիոն հանձնաժողովը (ՄԱԿ) հաստատել է, որ վթարի ենթարկված Boeing-ի արկղերի հետ աշխատանքները սկսվել են. «Միջպետական ավիացիոն հանձնաժողովի մասնագետները համատեղ ԱՄԷ եւ Ֆրանսիայի մասնագետների հետ սկսել են ուսումնասիրել, բացել եւ դուրս հանել հիշողության մոդուլները պահպանված կրիչներից՝ հետագա աշխատանքների համար: Նախապատրաստական աշխատանքները նախատեսվում ավարտել մինչեւ օրվա վերջ»:

Մինչ այդ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ  ինքնագրիչ սարքերի վերծանման աշխատանքներին մասնակցում են վթարի հետ այս կամ այն կերպ կապ ունեցող երկրների ներկայացուցիչները: ԱՄԷ-ն հանդիսանում է «Flydubai» ընկերության գրանցման երկիր, ԱՄՆ-ն՝ Boeing արտադրող երկիր, իսկ Ֆրանսիան՝ ինքնաթիռների շարժիչներ արտադրող երկիր: Հանձնաժողովը նաեւ հրավիրել է նաեւ այն հետաքրքրված երկրների ներկայացուցիչներին, որոնց քաղաքացիները զոհվել են վթարի ընթացքում:

«Սեւ արկղերի վերծանումը կարող է տեւել շուրջ 1 ամիս, բայց ճշգրիտ ժամկետները կախված կլինեն ինքնագրիչ սարքերի վիճակից»,- հայտնել են ՄԱԿ-ից:

Շաբաթ օրը Դոնի Ռոստովում կործանվել է Boeing 737-800 ինքնաթիռը, որի 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները զոհվել են:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031