Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի ահաբեկիչը կապեր է ունեցել Իսլամական պետության հետ. Hurriyet

Մարտ 20,2016 19:15

Թուրքիայի ներքին գործերի նախարարն ասել է, որ Ստամբուլի ահաբեկիչը կապեր է ունեցել Իսլամական պետության հետ, գրում է Hurriyet-ը:  

«Այս ցավալի ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչի ինքնությունը պարզված է: Այս մարդը, այս ահաբեկիչը Մեհմեթ Օզթյուրքն է ծնված 1992 թվականին եւ գրանցված Գազիանթեփ քաղաքում: Ընթացիկ բացահայտումները ցույց են տալիս, որ ահաբեկիչը կապեր ունի ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության հետ», – ասել է ներքին գործերի նախարար Էֆքան Էլանը՝ օգտագործելով Իսլամական պետության արաբական հապավումը:

Ըստ Դողան գործակալության, Օզթուրքը հետապնդվել է որպես Իսլամական պետության կասկածյալ: Օզթուրքի ինքնությունը հաստատվել է իր հարազատներից ԴՆԹ թեստ վերցնելու միջոցով: Օզթուրքի հայրը հայտարարել է, որ տղամարդուն ահաբեկչության մասին տեսանյութում նմանեցրել է իր որդուն, որին երկար ժամանակ  կարծում էին, որ անհայտ կորել է Սիրիայում, բայց վերջերս հաղորդվել է, որ Ստամբուլում է:

Էլանը նաեւ ասել է, որ ձերբակալվել են 5 կասկածյալներ՝ հավելելով, որ քննությունը շարունակվում է: Ոստիկանությունը եւ հետախույզները կենտրոնացած էին Իսլամական պետության 2 կասկածյալների որոնման աշխատանքների վրա: Կասկածյալներից մեկը Սավաշ Յըլդըզը, որը Թուրքիայում հետապնդվող Իսլամական պետության 4 անդամներից է, մյուսը Մեհմեթ Օզթյուրքն է:

Ներքին գործերի նախարարը հավելել է, որ մարտի 21-ին՝ Նովրուզի տոնակատարության ընթացքում, նշանակվել է ընդհանուր առմամբ 200,000 անվտանգության ծառայության աշխատակից:

Մարտի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի արդյունքում սպանվել է 5-ը, վիրավորվել 36-ը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031