Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին խնդրում է Գեւորգ Պետրոսյանի հարցով իրեն չդիմել

Մարտ 21,2016 20:30

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը չի ցանկանում անդրադառնալ իր հասցեին ուղղված նախկին ԲՀԿ-ական, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանի քննադատությանն ու վիրավորանքներին:

«Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը որեւէ արձագանք չի եղել ու չի լինելու: Անկախ նրանից՝ ինչ կշարունակի հայտարարել ու անել»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ խնդրելով լրատվամիջոցներին Գեւորգ Պետրոսյանի հարցով չդիմել ոչ իրեն, ոչ էլ՝ այլ ԲՀԿ-ականների:

Հիշեցնենք, որ նախկին ԲՀԿ-ականն այսօր ասուլիսի ժամանակ քննադատել է տիկին Զոհրաբյանին՝ պնդելով, որ նա կուսակցությունը տանում է կործանման:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ԲՀԿ-ի ներսում խժդժությունները Աբրահամ Մանուկյանի պատճառով են սկսել:

Այսօր հարցին, թե Աբրահամ Մանուկյանը կարո՞ղ է փոխարինել Նաիրա Զոհրաբյանին, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Չեմ ցանկանա անուններ տալ: Աբրահամ Մանուկյանը բազմափորձ մարդ է: Այսօր էլ կուսակցությունում բավական կշիռ, հեղինակություն ունեցող մարդ է: Ինչպես ասում են, ջուրը չտեսած` չպետք է հանվել: Եթե կգա ժամանակը, որ Նաիրա Զոհրաբյանը մեծահոգաբար հրաժարական կտա, ես այն ժամանակ կմտածեմ, թե ում սատարեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031