Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կրթվել` անկախ սոցիալական խնդրից. 794 ուսանող ուսման վարձի փոխհատուցում ստացավ. (ֆոտոշարք)

Մարտ 22,2016 16:40

Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր ՀՀ բուհերի 794 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցում։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հավաստագրերի մի մասը հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Կառավարությունը երկրի նախագահի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ուսանողներն անկախ սոցիալական խնդիրներից, ստանան գիտելիք, որը, համոզված եմ, կծառայի մեր երկրի, սփյուռքի եւ Արցախի զարգացմանը: Հորդորում եմ ձեր ոսկյա տարիներն արդյունավետ օգտագործել եւ գիտելիք ձեռք բերել»,-նշեց նա:

Հավաստագրեր ստացողներից 652-ը պետական և ոչ պետական բուհերի բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներն են, որոնք փոխհատուցում ստանում են մրցութային կարգով։ Ուսման վարձի փոխհատուցման արժանացան նաեւ սահմանամերձ համայնքներից 142 ուսանողներ` առանց մրցույթի։

«Առանձնացնում ենք սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ուսանողներին` ցույց տալով, որ նրանք միայնակ չեն իրենց խնդիրներով: Այս փոխհատուցման միջոցով մեղմում ենք այն խնդիրները, որոնք առկա են ուսման ընթացքում»,-դիմելով ուսանողներին` ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Նա տեղեկացրեց, որ Կառավարության աջակցությամբ է հիմնադրամը փոխհատուցում սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձը. «Անցած կիսամյակին նրանց ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցվել է: Ծրագրի այս փուլում սահմանամերձ համայնքների ուսանողները եւս ստանում են հավաստագրեր»:

Հավելենք, որ 2011 թվականից ՀԵՀ-ը մի շարք ծրագրերով փոխհատուցել է մոտ 5000 ուսանողի ուսման վարձը։

FILE8136 FILE8130 FILE8126 FILE8118 FILE8106 FILE8103

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031