Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստան ուղեւորված ահաբեկիչները կշրջանցեն Հայաստանը

Մարտ 23,2016 20:53

Թուրքագետի կարծիքով,Հայաստանը ահաբեկիչների համար դեռ հետաքրքիր վայր չէ. «Ոչինչ բացառել պետք չէ, բայց այս պահին մեր երկիրը ահաբեկչության թիրախ չի լինի»:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի մեկնաբանմամբ, Թուրքիան ահաբեկիչներ պատրաստելու փորձ ունի, ու պատահական չէ, որ եվրոպացի բազմաթիվ գործիչներ հայտարարում են՝ Թուրքիայի տարածքը օգտագործվում է դեպի Եվրոպա կամ դեպի Մերձավոր Արեւելք իսլամիստների արտահանման համար: Թուրքիան իսլամիստ ահաբեկիչ արտահանող երկիր է դարձել:

Հիշեցնենք, որ իրենց «Քյաջի ալ Բիրուի» գրոհայիններ անվանող 16 կանայք Թուրքիայում պատրաստություն են անցել եւ եվրոպական երկրների տարածքով մեկնել Ռուսաստան՝ ահաբեկչություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկություններ են ստացել ՌԴ ուժային կառույցները, հայտնում է Lifenews-ը։

«Խորհրդային միության փլուզումից հետո Կովկասում, հիմնականում Չեչնիայում, հակամարտության ժամանակ Թուրքիայից բավականին շատ ահաբեկիչներ էին մեկնում Չեչնիա կռվելու ռուսական անվտանգության ուժերի դեմ: Եվ հիմա զարմանալ, որ Թուրքիայից մի խումբ ահաբեկիչներ են ուղեւորվել Ռուսաստան, այնքան էլ տեղին չէ»,- կարծում է թուրքագետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031