Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանն աշխարհի ամենահարուստ հայն է «Forbes»-ի 2016 թվականի ցուցակում

Մարտ 24,2016 11:46

Միլիարդատերերի ցուցակում գործարար, «Տաշիր Գրուպ» հոլդինգի ղեկավար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը $ 3,1 միլիարդ կարողությունով զբաղեցնում է վարկանիշային ցուցակի 549-րդ հորիզոնականը: Նրան պատկանող հոլդինգը Ռուսաստանի ամբողջ տարածքում միավորում է առեւտրի 33 կենտրոն, օֆիսային 4 համալիր եւ 8 հյուրանոց եւ այլն:

ernekyan

Երկրորդ ամենահարուստ հայը 810-րդ տեղն զբաղեցնող Էդուարդո Էռնեկյանն է՝ $ 2,2 միլիարդ: Այժմ Էռնեկյանն ու գործընկերները աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 օդանավակայան ունեն: Նրան պատկանող «Corporacion America» հոլդինգը ներառում է շուրջ 105 հազար հա գյուղատնտեսական հողատարածք, կրիչների արտադրության «Unitec Blue» եւ բիովառելիքի գործարանները, ինչպես նաեւ գյուղատնտեսական հողատարածքներ ու գինու գործարան Հայաստանում: Էռնեկյանը խոշոր ներդրումներ է կատարում նաեւ Արգենտինայում:

daniil

Ամենահարուստ հայ միլիարդատերերի եռյակը եզրափակում է Ռուսաստանում ամենախոշոր ապահովագրական ընկերության՝ «Ռոսգոսստրախի», սեփականատեր Դանիիլ Խաչատուրովը: Նրա կարողությունը գնահատվել է $ 1,46 միլիարդ: Այս ցուցանիշով նա աշխարհի 1275-րդ միլիարդատերն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031