Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանին բռնության ենթարկելու դեպքով հարուցված ու կարճված գործի քննությունը կվերսկսի

Մարտ 24,2016 22:42

Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատարանն այսօր մի շարք խախտումներ է արձանագրել:

«Դատարանը մեր բողոքը բավարարել է մասնակի, այսինքն, արձանագրեց, որ գործի քննության ընթացքում խախտումներ են եղել: Որոշումը դեռ մեզ չի հանձնվել, մանրամասները չգիտենք: Փաստորեն նորից նախաքննություն պիտի ընթանա»,- ասաց Կիվիրյանի պաշտպան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արգիշտի Կիվիրյանը բողոքարկել էր ՀՔԾ որոշումը: Խոսքը վերաբերում է 2013թ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի առջև տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն  բերման ենթարկելիս Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառված բռնության, և նույն օրը նրան ոստիկանության Կենտրոնի բաժնում օրենքով սահմանված ժամից ավելի ապօրինի անազատության մեջ պահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից կայացված որոշման դեմ ներկայացված բողոքի քննությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031