Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն քաղաքական դպրոց կստեղծի

Մարտ 24,2016 23:13

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում այսօր երեք որոշում է ընդունվել: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ բացի քաղաքական դպրոց ստեղծելու որոշումից, որոշվել է ստեղծել եւս մեկ հանձնաժողով. «Արտաքին կապերի հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է միջկուսակցական կապերի զարգացմանը, մեր կուսակցությունը մեծ տեղ է տալու մեր դաշնակից ու եվրոպական քաղաքական ուժերի հետ կապերի զարգացմանը: Կուսակցությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու»:

Երրորդ որոշումը վերաբերում է ՀՀԿ-ի կուսակցական ծրագրին. «Այս տարվա աշնանը ՀՀԿ-ն հերթական համագումարն է  հրավիրելու, կուսակցության ծրագիրը մշակվել ու ընդունվել է, այսօր որոշում ընդունեցինք որոշակի փոփոխություններ մտցնել կուսակցության ծրագրում, ծրագրային առաջարկներ պետք է արվեն, որ քննարկվի համագումարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031