Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մեր անունից մենք ինքներս կխոսենք, այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարենք, այնպես՝ ինչպես, անհրաժեշտ կհամարենք»

Մարտ 26,2016 19:45

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այն հարցի առնչությամբ, թե ինչպես են ընտրվելու այդ 4 ներկայացուցիչներն ընդդիմությունից, այն պարագայում, երբ միևնույն խմբակցությունում տարբեր քաղաքական ուժեր կան ներկայացված՝ հայտարարել է. «Մեր խմբակցության բոլոր անդամներին այդ ուղերձն ուզում եմ ուղարկել, նրանց ցանկացած հայացք մենք պատրաստ ենք ներկայացնել այդ ֆորմատում: Այսինքն մենք կներկայացնենք ոչ միայն խմբակցության դիրքորոշումը, այլ նաև առանձին ընդգրկված քաղաքական ուժերի դիրքորոշումները»:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում այդ ուղերձին եւ արդյոք մտադի՞ր է նրա միջոցով ներկայացնել իր մոտեցումները:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ 4+4+4 ձեւաչափին մասնակցելու որեւէ հետաքրքրություն չունենք, հետեւաբար նշված ֆորմատում ներկայացված լինելու անհրաժեշտություն չունենք: Բայց եթե Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներին շատ հարկավոր է նման ֆորմատում լինելը եւ դրա համար մեր արտոնության կամ թույլտվության կարիքը ունեն, մենք չենք զլանում, տալիս ենք այդ թույլտվությունը: Բայց սա չի նշանակում, թե մենք որեւէ մեկին պատվիրակում ենք մեր անունից կամ մեր փոխարեն խոսել: Մեր անունից մենք ինքներս կխոսենք, այնտեղ, որտեղ անհրաժեշտ կհամարենք, այնպես՝ ինչպես, անհրաժեշտ կհամարենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031