Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը դեմ է ֆուտբոլի ֆանատների կազմակերպած ակցիաներին. A1plus.am

Մարտ 26,2016 21:34

Անդրադառնալով մեր ազգային թիմի շուրջ ծագած սկանդալին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Հրայր Թովմասյանը մասնավորապես ասաց. «Կարծում եմ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հիմնավոր պատճառներ է ունեցել, որ հրաժարվել է որոշ խաղացողներից, առավել եւս, վերջինները երկար ժամանակ խաղացել են հավաքականում, պարգեւատրվել են, ամեն ինչի արժանացել են: Ֆուտբոլասերները հիմնականում առաջնորդվում են ֆուտբոլիստների մարզավիճակով, անցկացրած խաղերի քանակով: Սակայն հավաքականը մի փոքր ուրիշ է, բացի խաղամակարդակից, կան նաեւ այլ պատճառներ, որոնց հետեւանքով կարող է ֆուտբոլիստը չհրավիրվի հավաքական: Ֆեդերացիայի նախագահը ակնարկել է այլ պատճառների մասին, որոնք, ըստ իրեն, մի օր կբարձրաձայնվեն, բայց ոչ այս պահին»:

Հրայր Թովմասյանը դեմ է Հայաստան – Բելառուս խաղի ժամանակ ՖԱՖ-ի ֆանատների կողմից կազմակերպած ակցիաներին (նրանք կրկին անգամ պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը, իսկ նրանցից մեկը մտել էր խաղադաշտ):
«Անկախ նրանից, մեր հավաքականը լավն է կամ վատն է, ուժեղ է կամ թույլ է, մենք, ֆուտբոլասերներով, որպես 12-րդ խաղացողներ, միշտ պետք է լինենք թիմի կողքին եւ ամեն ինչ անենք օգնելու համար» – եզրափակեց ՀՖՖ գործկոմի անդամը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031