Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը համախոհներ են. քաղաքագետ

Մարտ 28,2016 21:00

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը վերջին երեք տարում անընդհատ ինտրիգային գործընթացներ է նկատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու շուրջ:

«Անընդհատ ինտրիգային գործընթացներ են, դժվարանում եմ ասել, թե Վարդան Օսկանյանի նախատեսած կուսակցությունն ինչքանով կդառնա հարթակ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար: Բայց այս կամ այն կերպ, որպես քաղաքական դերակատարներից մեկը, ինչու չէ օլիգարխներից մեկը, նա շահեր ունի ու կուզի վերադառնալ, Օսկանյանը կծառայի՞ այն խողովակը, որով կվերադառնա, դժվար է ասել, բայց որ նրանք համախոհներ են, անկասկած է: Ավելի լավ կլինի, որ Քոչարյանն ինքը նախաձեռնի, ինքը վերադառնա, որովհետեւ Հայաստանն այլեւս նախագահական հանրապետություն չի լինի ու կարեւոր է յուրաքանչյուր քաղաքական կառույցի, առաջին դեմքի ներկայությունը: Բացի դա՝ Վարդան Օսկանյանը արեւմտյան քաղաքական մշակույթի մեջ մեծացած մարդ է, ԱՄՆ-ում է  կրթություն ստացել: Եթե այդ արժեքների կրողն է,  ապա շատ ճիշտ կլիներ, որ այս համատարած ռուսականացման ճահճի մեջ արեւմտյան ազդեցությունն էլ լիներ ու հավասարակշռություն ստեղծվեր, այդ հավասարակշռության մեջ ծնվեր հայաստանամետը»,- կարծում է քաղաքագետը:

Նրա համար ողջունելի է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունը. «Նա ու իր միջավայրը տասնյակ տարիներով արտաքին քաղաքականությամբ են զբաղվել ու հիմա դուրս են մղվել ակտիվ քաղաքական կյանքից եւ այդ ճանապարհով փորձում են վերադառնալ:

Բացի դա՝ Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն, կուսակցությունների դերը չափազանց կարեւորվում է որակի իմաստով: Ասում են՝ նոր կուսակցություն, որը  երկրին ծառայելու նպատակով է, բայց, ինչու չէ, նաեւ իրենց խմբային շահերին ծառայելու նպատակով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031