Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերուհուն ծեծել էր և վերցրել հեռախոսը՝ որպեսզի ոստիկանություն չզանգի

Մարտ 31,2016 10:40

Մարտի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Սյուզաննա Ս.-ն և հայտնել, որ ոմն Հայկ ծեծել է իրեն, վերցրել հեռախոսը, որպեսզի ոստիկանություն չզանգի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.30-ի սահմաններում, Փարաքար գյուղում գտնվող տանը, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Հայկ Հ.-ն ծեծի է ենթարկել ընկերուհուն` Սյուզաննա Ս.-ին` դեմքի մասում պատճառելով վնասվածք, այնուհետև վերցնելով նրա հեռախոսը, որպեսզի ոստիկանություն չզանգահարի՝ հեռացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հայկ Հ.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:

Հետաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031