Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ ընդդիմադիր հռետորաբանությամբ այս հայտարարությունն ուղղակի նվեր է իշխանությունների համար. «Ժողովուրդ»

Մարտ 31,2016 11:08

Երեկ «Նոր Հայաստանը» հայտարարություն տարածեց, որում ասված է. «Նոր ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը նույնպես կարող է հնարավորություն ստեղծել հանցավոր վարչախմբին հեռացնելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ընդդիմության համախմբման ու նրա քաղաքական բեւեռի կայացման համար։ Ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության համախմբումը հնարավոր է նախագծի վերաբերյալ վարչախմբին ներկայացված հինգ պահանջների ընդունումը պարտադրելու նպատակի շուրջ՝ դրանք դիտելով որպես մեկ ամբողջություն եւ բացառելով զիջումներն այդ պահանջներից որեւէ մեկի մասով»։

Առաջին հայացքից խիստ ընդդիմադիր հռետորաբանությամբ այս հայտարարությունն ուղղակի նվեր է իշխանությունների համար։ Այսպես՝ եթե քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները դրան հետեւեն եւ ամեն ինչ կամ ոչինչ մոտեցմամբ առաջնորդվեն, ապա դա իշխանություններին հնարավորություն կտա բոլոր առաջարկներն անկաշկանդ անտեսել։

Այնուհետեւ հերթական տապալված «իշխանափոխությունը» կնպաստի, որպեսզի ԱԺ ընտրությունների շեմին հիասթափվելու եւս մեկ առիթ ունենանք։ Այսինքն՝ «Նոր Հայաստանի» բոլոր գործողությունները միտված են նրան, որ անընդհատ սնեն «իշխանության դեմ խաղ չկա» խաբկանքը, որի շնորհիվ էլ Հայաստանի իշխանությունները կարողանում են իրենց իրերը պահպանել։ Իհարկե, բացառված չէ, որ այդ օրումեջ իշխանափոխություն խոստացող նախաձեռնության շարքերում նաեւ բազմաթիվ անձինք կան, որոնց շարժառիթը Հայաստանը փոխելու, ժողովրդավարական երկիր դարձնելու ազնիվ մղումն է, սակայն փաստն այն է, որ այս նախաձեռնությունն իր սկզբնավորման առաջին իսկ օրից, իր «խիստ» ընդդիմադիր գործողություններով նպաստում է իշխանությունների ծրագրերի կյանքի կոչմանը՝ ամեն ինչ անելով, որպեսզի Հայաստանում լուրջ քաղաքական խմորումներ տեղի չունենան, ու հասարակության լայն շերտերը պարզապես հոգնեն այս ուժի՝ արդեն զավեշտալի դրսեւորումներ ստացող հանրահավաքային պայքարին հետեւելուց։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031