Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը «հավան» չի նրան: Դրախտիկ գյուղի դպրոցի տնօրեն չունենալու ոդիսականը

Մարտ 31,2016 11:45

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետև երկար ժամանակ է դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք. Ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետև, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում: Առաջին թեկնածուն այդ գյուղում միակ հավաստագիր ունեցող ուսուցիչն էր, ով անցյալ տարի այդպես էլ չընտրվեց, հետո մեկ այլ թեկնածուի ուղարկեցին հավաստագրման քննության, ով մի քանի անգամ չհաջողելուց հետո, վերջապես ստացավ հավաստագիր ու մասնակցեց դպրոցի կառավարման խորհրդի հայտարարած մրցույթին, որը տեղի է ունեցել մարտի 29-ին ու լինելով միակ թեկնածուն, չի ընտրվել, որովհետև գյուղապետը ասացեք խնդրեմ, <հավան> չի նրան:

Լավ, իսկ գյուղի բնակիչները, որոնցից երկուսն անպայման կառավարման խորհրդի անդամ են, ինչո՞ւ չեն մտահոգվում, թե ո՞վ է վերջապես լինելու իրենց երեխաների կրթության կազմակերպողը, ինչո՞ւ են գյուղապետի քմահաճույքով առաջնորդվում, ինչո՞ւ չեն պահանջում դպրոցի տնօրենի պաշտոնում ունենալ այն մանկավարժին, ում ամենաշատն են ընդունում ու սիրում իրենց երեխաները:

Ընդհանրապես չեմ հասկանում Դրախտիկ գյուղի ծնողների անտարբերությունն իրենց երեխաների կրթության նկատմամբ: Վերջապես, ի՞նչ է մտածում մարզպետ պարոն Գրիգորյանը:

Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031