Լրահոս
Օրվա լրահոսը

90-ամյա Մարիա Ղամբարյանի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»

Մարտ 31,2016 16:30

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր հյուրընկալվեց ՀԽՍՀ և ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանը: Վերջին օրերին նրա 90-ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին: Մարտի 29-ին էլ անվանի դաշնակահարը համերգ է ունեցել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Մարիա Ղամբարյանին կոնսերվատորիայի դահլիճում ողջունեցին դաշնամուրային կատարմամբ, ապա ուսանողներից մեկը կիթառով կատարեց «Տեր, ողորմեա»-ն:

Հյուրին շնորհվեց Կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսորի կոչում: Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի որոշմամբ էլ` Մարիա Ղամբարյանին շնորհվեց միության «Կոմիտաս» մեդալ: «Երբ փոքր էի, հայրս մշտապես ինձ հիշեցնում էր, որ Երեւանն է իմ հայրենիքը: Մանկուց տոգորված եմ եղել այդ գաղափարով: Կյանքն այնպես դասավորվեց, որ ես մեկնեցի Մոսկվա, որն էլ դարձավ իմ երկրորդ հայրենիքը, բայց Երեւանը երբեք չեմ մոռացել եւ պարբերաբար այցելել եմ: Երբ Երեւան էի գալիս, համբուրում էի քաղաքի պատերը եւ ասում` իմ Երեւանը… Ես գզում եմ, որ սա է իմ հայրենիքը»,-ասաց տիկին Ղամբարյանը:

FILE8450

Ի դեպ, 90 տարեկանում ակտիվ գործունեություն ծավալելու համար Մարիա Ղամբարյանն ընդգրկվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: Համապատասխան վկայագիրը եւս ներկայացվեց հանդիպման ընթացքում, իսկ Ղամբարյանի անունը կգրանցվի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ լույս տեսնող գրքի առաջիկա հատորում:

Համաշխարհային բեմեր նվաճած դաշնակահարն առողջական խնդիրներից խուսափելու համար Գյումրի չի այցելել, սակայն Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջից նրան ջերմագին բարեւներ էին ուղարկել` գաթայի հետ միասին (Լուսանկարում):

FILE8452

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031