Լրահոս
Օրվա լրահոսը

 «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասներն արդեն հայտնի են (ֆոտոշարք)

Մարտ 31,2016 21:57

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է եւ այժմ ներկայացվում են որոշ մանրամասներ եւ բացառիկ լուսանկարներ նկարահանման ընթացքից:

Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:

dzi-iveta mukuchyan iveta iveta mukuchyan lavash iveta mukuchyan1 iveta iveta1 iveta-dzi

Տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ տեսաբացիկների այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է: «Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,- նշում է ռեժիսորը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը շատ կարեւորում է տեսաբացիկների գաղափարը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնելու ինչպես երգչին, այնպես էլ երկիրը: «Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրեցինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը: Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ Դուք էլ կհավանեք այն »,- նշում է Իվետա Մուկուչյանը:

Տեսաբացիկի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել եվրատեսիլյան օրագրի շրջանակներում հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=kfRHvp0_S7w

         «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

 

 

Առաջին ալիք

 Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031