Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Բերդ քաղաքը բարեկարգվել է

Ապրիլ 01,2016 22:41

Տավուշի մարզի Բերդի քաղաքային զբոսայգին  քաղաքապետարանի, ՀՕՖ-ի միջոցներով հիմնանորոգվել է:  Այնտեղ առկա 3 կարուսելները ներկվել են, զբոսայգում ծառատունկ  է արվել: Քաղաքային զբոսայգու կամարը նորոգվել է, կառուցվել է հենապատ,  բազալտից նստարաններ են տեղադրվել:

IMG_0171Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի հրապարակում   խաղամիջոցներ տեղադրելուց, ծառատունկ կատարելուց  հետո այն դարձել է  մանուկների սիրված վայրը:  Տեղադրվել են գեղեցիկ նստարաններ: Այդ զբոսայգին  կառուցապատվել է  քաղաքապետարանի,  ՀՕՖ-ի եւ անհատ բարերարի միջոցներով: Վերջինս չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:

Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանից տեղեկացանք, որ մինեւ հունիսի 1-ը  Բերդի թիվ 4 դպրոցի մոտ եւս մեկ  խաղահրապարակ կձեւավորվի, որից կօգտվեն  քաղաքի 4-րդ դպրոցի, 3-րդ մանկապարտեզի եւ հարակից թաղամասերի երեխաները: Քաղաքապետն ասաց, որ մինչեւ ապրիլի վերջը  նախատեսվում է 40 նստարան տեղադրել քաղաքի զբոսայգիներում եւ խաղահրապարակներում, 10 նստարան արդեն տեղադրված է: Բերդի տարբեր հատվածներում տեղադրվել են նոր աղբամաններ:

berdԲերդի  համայնքային  ճանապարհները որոշակի  չափով  տուժել  էին քաղաքի խմելու ջրի ցանցում կատարված  նորոգման աշխատանքներից հետո: Քաղաքապետարանը հարթեցրել է այդ ճանապարհները, բարեկարգել, առանձին  հատվածներում կատարել հողի հեռացում: Մայիսից Բերդում կսկսվի գիշերային լուսավորության ցանցի շինարարությունը, ընդհանուր առմամբ կտեղադրվի 400 լամպ:  Քաղաքի հարավային մուտքին գտնվող աղբյուրը նորոգվել,  բարեկարգ տեսք է ստացել:

IMG_0158Բերդի մի խումբ  բնակիչներ  մեզ  հետ զրույցում դրական գնահատեցին  սահմանամերձ  քաղաքում իրականացված բարեկարգման  աշխատանքները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930