Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգիծանքը նույնպես մշակույթ է». Սուքիաս Թորոսյան

Ապրիլ 01,2016 23:07

«Մամուլում չեն գիտակցում երգիծանկարչության, առհասարակ պատկերային տեքստի, պատկերային քննադատական խոսքի ուժը։ Սա խնդիր է, որ պայմանավորված է նաև խմբագրության ֆինանսական միջոցներով։ Երբ կրճատումներ են արվում, առաջին կրճատվողը լինում է նկարիչը կամ երգիծանկարիչը։ Այսօր մեր մամուլը դատարկվում է երգիծանկարներից։ Մամուլն է ինչ-որ բան կորցնում, ոչ թե երգիծանկարիչը կամ երգիծանկարչությունը»,- Հայաստանի ժուռնալիստների միությունում այսօր բացված երգիծանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց երգիծանկարիչ Էդիկ Պողոսյանը։

Ապրիլի 1-7-ը միությունում կցուցադրվի 22 երգիծանկարչի 256 աշխատանք։bisharyan-artur baghdasaryan-caxrankar 2016-04-01 13.47.53 2016-04-01 13.46.48 2016-04-01 13.33.49 2016-04-01 13.31.11 2016-04-01 13.30.52

Ցուցահանդեսը նախաձեռնել է Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան։

Ասոցիացիայի հիմնադիր նախագահ, երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ցուցահանդեսը նվիրվում է հայ մամուլի անկախացման 25-ամյակին. «Եթե անկախություն ենք ձեռք բերել, ուրեմն մամուլը նույնպես պետք է անկախ լինի։ Իհարկե, չեմ ընդունում այն հումորը, երբ չափ ու սահման անցնում են։ Կարծում եմ՝ հայհոյանքով հումորն իր հետ հայհոյանք է բերում, նույն կերպ սիրո դեպքում սեր է ստեղծվում»,- ասաց երգիծանկարիչը։

Նա համաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե երգիծանկարի ժանրը Հայաստանում մահանում է։

«Մենք փորձում ենք վերակենդանացնել երգիծանկարի ժանրը: Շատ հզոր պոտենցիալ ունենք, բայց ինքնամաքրվելու կարիք կա, ինչպես երգիծանկարչության, այնպես էլ մյուս բոլոր ոլորտներում, քանի որ մենք մեր սանդղակը իջեցրել ենք։ Ցանկացած սանդղակ իջեցնելիս պետք է մտածել, որ այն ինքնուրույն չի բարձրանալու։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի պաշտպանի ինչպես դասական երաժշտությունը, այնպես էլ երգիծանքը․երգիծանքը նույնպես մշակույթ է»,-եզրափակեց Ս. Թորոսյանը։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930