Լրահոս
Օրվա լրահոսը

Interfax.ru. «Ստեփանակերտից հաղորդել են 5 ադրբեջանական տանկ շրջափակման մեջ վերցնելու մասին»

Ապրիլ 02,2016 23:12

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Լեռնային Ղարաբաղի ուժային կառույցների իրենց աղբյուրները՝ ադրբեջանական զորքերի մի ստորաբաժանում,որի կազմում կար 5 տանկ, հայտնվել է շրջափակման մեջ:

«Մեր բանակի հմուտ գործողությունների շնորհիվ՝ Մարտակերտում, հյուսիս-արեւելյան շրջանում, առաջացավ «թաս», որի մեջ հայտնվեց ադրբեջանական զինուժի այդ ստորաբաժանումը՝ հինգ տանկերով: Այժմ միջոցներ են ձեռնարկվում դրանք գերեվարելու կամ ոչնչացնելու ուղղությամբ», – հայտնել է աղբյուրը:

Նույն տեղեկությունը հրապարակել է նաեւ Voskanapat.info կայքը, որը նաեւ գրել է, որ ղարաբաղյան զինված ուժերի ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկել  Ջաբրայիլի շրջանում ադրբեջանցիների կողմից գրավված դիրքերը վերադարձնելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930