Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե կողակցից ավելին ենք պահանջում

Ապրիլ 04,2016 11:30

Կին-տղամարդ փոխհարաբերությունների մեջ բազմաթիվ անգամներ կարող են դրական եւ բացասական երեւույթներ տեղի ունենալ, որոնք որոշիչ դեր կարող են խաղալ հետագա հարաբերությունների ընթացքի վրա: Նման անկանոն հարաբերությունները, ըստ մասնագետների, հատկապես բնորոշ են, երբ այն կառուցվում է հեռավորության վրա, որտեղ կենդանի շփմանը փոխարինում են նոր տեխնոլոգիաները, որը չնայած ունի բազմաթիվ դրական կողմեր, բայց, այնուամենայնիվ, հարաբերություններում առաջացած խնդիրը դրա միջոցով դժվար է կարգավորել: Ըստ հոգեբան Աննա Բադալյանի, այսպիսի շփման ժամանակ ուղղակի անհրաժեշտ է առանց ավելորդ լարվածության, առանց ավելորդ ձեւականության իր տեսակը, ինչպես որ կա` չփոխել, եւ թեպետ շփումը վիրտուալ է` անհրաժեշտ է կյանքի, առօրյայի մեջ ներգրավել նրան` մինչեւ որ հարաբերությունները տեղափոխվեն իրական շփման դաշտ:

«Պետք է հաշվի առնել, որ զգացմունքները վայրէջքներ եւ վերելքներ են ունենում եւ կարեւոր է դառնում բոլոր իրավիճակներում հետաքրքրությունը սեփական անձիդ հանդեպ չկորցնել, քանի որ երբ ինքդ քեզ չես սիրում, ուրիշը քո ջերմության կարիքը չի ունենա»,- նշեց հոգեբանը:

12919098_861241043985494_13

Նա խոսելով նաեւ այդ հարաբերության ժամանակ միմյանց նեցուկ լինելու մասին՝ ասաց, որ կին-տղամարդ փոխհարաբերությունները բավականին հզոր ու անբեկանելի են լինում, երբ զույգերը զգում են միմյանց ապավինելու կարիքը: Խոսքը, ըստ հոգեբանի, բարոյական եւ հուզական նեցուկի մասին է: Այսպիսի հոգեվիճակները, ըստ մասնագետի, առաջանում են հատկապես այն ժամանակ, երբ մարդ ունենում է հուզական անկման պահ, երբ ամենից շատ զգում է սիրելիի կարիքը, որը ինչ-որ պատճառով կողքը չէ: «Ներքուստ ցանկանում ես, որ բազմաթիվ մարդկանց փոխարեն նա լինի քո կողքին: Ցավոք, երբեմն մեր ցանկությունները չեն համապատասխանում իրական ընթացքին եւ առաջ են գալիս հարցեր` ի՞նչ անել, ինչպե՞ս ապրել, որ հուզական ֆոնը շատ չխարխլվի, որը ինչքան էլ դժվար է, բայց, այնուամենայնիվ, ինչպես եւ ցանկացած խնդրի դեպքում` ելք կա»,- նշեց հոգեբանը:

«Առաջին հերթին պետք է շնորհակալ լինել այն մարդկանց, ովքեր քեզ մենակ չթողեցին, նրանք քեզ գնահատեցին: Հետո գնահատել պահի, իրավիճակի լրջության մեջ ձեր զգոն պահվածքը: Այս դեպքում դուք կլինեք ավելի ուժեղ եւ կկարողանաք պահպանել ձեր ինքնագնահատականը: Այդ ընթացքում, ում ցանկանում էիք, որ ձեր կողքին լինի` ժամանակ կտաք, որ վերաիմաստավորի իր եւ ձեր հարաբերությունները, իր քայլը»,- ասաց Աննա Բադալյանը:

12910884_861241030652162_10

Նա նշեց, որ այդպիսի իրավիճակներում եթե «նեղացնողը» ընդունեց իր սխալը, ապա ամեն ինչ կընթանա իր հունով, իսկ եթե ոչ, ապա ամենեւին չարժե հուզական խոր ապրումներ ունենալ մի անձի հանդեպ, ով չգնահատեց քո տեսակը:

 
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
02.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930