Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. Հրադադար չկա, ՝ հնարավոր է նոր պայմանագիր կնքվի, երբ Ադրբեջանին ստիպենք ուշքի գալ

Ապրիլ 04,2016 12:44

«Հիմա պատերազմ է առանց որեւէ չակերտների, առանց որեւէ վերապահումների»,- ապրիլի 4-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կարեն Վրթանեսյանը:

Նա նշեց, որ այդ գործողությունների հետ մեկտեղ՝ Ադրբեջանն աշխատում է նաեւ տեղեկատվական դաշտում: Ըստ նրա, ապրիլի 3-ին արված հայտարարությունը, թե Ադրբեջանը միակողմանի զինադադար է հայտարարում, բացարձակ սուտ էր՝ ուղղված միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելուն, որ իրենք են խաղաղության աղավնիները. «Հրադադար չկա, ենթադրում եմ՝ հնարավոր է նոր պայմանագիր կնքվի այն ժամանակ, երբ Ադրբեջանին ստիպենք մի քիչ ուշքի գալ»:

Անդրադառնալով Ռուսաստանի գործողություններին՝ Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ Ռուսաստանը շատ լուրջ ռազմական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ: Նա ընդգծեց, որ եթե մինչեւ դա Ռուսաստանն ասում էր, որ Ադրբեջանին զենք է վաճառում հավասարակշռություն պահպանելու համար, ապա այսօր Ռուսաստանն այդ արդարացումը չունի, քանի որ այդ զենքը կիրառելիս Ադրբեջանը մեկ վայրկյան իսկ չմտածեց. «Այնպես որ շատ ծիծաղելի կհնչի թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի ցանկացած հայտարարություն, թե իբր Ադրբեջանն այդ զենքը Հայաստանի դեմ չի կիրառելու: Ռուսաստանը՝ որպես Հայաստանի դաշնակից եւ ընդհանրապես որպես երկիր, որը Սիրիայում հումանիտար տեսանկյունից ելնելով ինչ-որ գործողություններ էր կատարում, այսօր նույն ձեւ հումանիտար տեսանկյունից վտանգված է հայկական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը չեն կարող չեզոք դիրք զբաղեցնել՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի պայմանագիրը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930