Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Գյուղապետն արցունքները խեղդելով պատմում էր, որ զոհված Նոդարիկ Մարգարյանը համեստ մարդ էր

Ապրիլ 04,2016 17:16

«Համեստ, աշխատող, չարքաշ ապրուստով ապրող մարդիկ էին»,-նկարագրելով զոհված համագյուղացուն ու նրա ընտանիքին՝ ասաց Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը:

Այսօր երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում, որը հայտնի է նաեւ Մեղրուտ անունով, տեղի կունենա Լեռնային Ղարաբաղում հակառակորդի գործողություններից զոհված Նոդարիկ Մարգարյանի հոգեհանգստի արարողությունը:

Այս պահին էլ համագյուղացիները` մեծից փոքր, այցելում են զոհված զինվորի ընտանիքին ցավակցելու, մխիթարելու: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը: Նա նույնպես մեծ վշտով է ընդունել Նոդարիկ Մարգարյանի մահվան մասին լուրը:

Գյուղապետը նաեւ ասաց, որ այն պահից, երբ լուրը լսել են, համագյուղացիները մենակ չեն թողնում Նոդարիկի մորը, որը մեծահասակ կին է: Զոհված զինվորը հայր չունի:

Աշոտ Աշուղյանի խոսքերով՝ Նոդարը կնոջ մահից հետո տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ եւ աշխատում էր որպես պայմանագրային զինծառայող, 52 տարեկան էր:

Գյուղապետն ասաց, որ զոհված Մարգարյանն ունի երկու որդի, մեկ դուստր: Ըստ պաշտպանության նախարարության՝ նա ծառայում էր Մատաղիսի ԶԿ-ում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930