Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը միայն բանակինը չէ». Ակցիա՝ հանուն Արցախի. (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 22:35

«Պատրաստ ենք օգնել ամեն ինչով, ցանկացած կերպ, եթե եկավ պահ, եղավ հայտարարություն, անհրաժեշտություն, կգնանք սահման, քանի դեռ կարիքը չկա, կփորձենք օգնել այստեղից ինչով կկարողանանք»,- ասաց քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը: Նա նույնպես այսօր Մաշտոցի պուրակում էր՝ ռազմաճակատում կռվող հայ մարտիկների համար անհրաժեշտ ուտելիքի ու սննդի հավաքագրման ակցիային:

Նրա խոսքով, Կամավորների թիվը բավականի մեծ է, ու թեեւ չեն կասկածում, որ ՊՆ-ն ամեն ինչով ապահովում է, բայց վստահ են՝ իրենց օգնությունն էլ չի խանգարի.«Միգուցե կարիքը չկա, բայց կողքից ցանկացած աջակցություն թե ոգեւորիչ  կլինի, թե կիմանանք, որ ինչ-որ բանով օգնել ենք մեր տղաներին»:

Նա նկատեց նաեւ, որ ի տարբերություն կռվից փախչող ազերիների, հայ զինվորները հայրենիքին նվիրված են.«Մեր տղաները կամավոր բոլոր մարզերից են ուղեւորվում, իսկ Ադրբեջանում ահել-ջահել, կին-տղամարդ, բոլորը փախչում են՝ թողնելով իրենց տները, հայրենիքը, սահմանը»:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության ներկայացուցիչ Սոֆյա Հովսեփյանն էլ պատմեց, որ օգնության այս նախաձեռնությունից քաղաքացիները ոգեւորված են. «Փորձում են կանգնել բանակի կողքին, հայրենիքը ցանկացած քաղաքացունն է, միայն բանակինը չէ»:

Նրա խոսքով, այսօր հավաքագրած իրերը վաղը կտանեն Արցախ, իսկ այս ակցիան շարունակական է լինելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930