Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարիայի պատգամավորը բանաձեւի նախագիծ է ներկայացրել ԵԽ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ

Ապրիլ 06,2016 12:12

Սոֆիայի համալսարանի շրջանավարտ Շաղիկ Մաթեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդարանում Բուլղարիայից ընտրված պատգամավոր Անգել Ջամբազկին «կետ առ կետ ճշգրտորեն կազմված բանաձևի առաջարկություն է ներկայացրել Եվրոպական խորհրդարան հարցը մեր օգտին լուծելու նպատակով»:

Իր էջում Անգել Ջամբազկին նշել է․ «Չնայած Բուլղարիայի և Ադրբեջանի միջև եղած ավանդական պարկեշտ հարաբերություններին, իմ համակրանքն ու մտքերը, բնականաբար, մեր հայ եղբայրների հետ են։ Չենք կարող և չենք մոռանա հայ համայնքի անձնուրաց քաջությունը և անգնահատելի օգնությունը բուլղարական ազգային միասնության համար ընթացող պատերազմների ընթացքում»: Պատգամավորը իր էջում հրապարակել է նաեւ բանաձեւի նախագիծը:

banadzev-2

«Չգիտեմ թե սա ինչքանով կարող է արդյունավետ լինել տվյալ պահին՝ բանակցությունների ելքից է կախված։ Ջամբազկու աջակցությունը և նման փաստաթղթի գոյության փաստը ամեն դեպքում շատ կարևոր են մեզ համար։ Հաշվի առեք, որ Բուլղարիայում թուրքերը մեծ ազդեցություն ունեն քաղաքական ոլորտում»,- գրում է Շաղիկ Մաթեւոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930