Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիների վերջին հրաժեշտը՝ իրենց 23-ամյա հերոսին  (Ֆոտոշարք)

Ապրիլ 06,2016 16:49

Գյումրու «Սուրբ Նշան» եկեղեցուց այսօր հուղարկավորեցին Թալիշի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված 23-ամյա ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին: Հերոսին հրաժեշտ տալու էին եկել մեծ թվով մարդիկ՝ անգամ ձեռնափայտով տեղաշարժվող տատիկներ ու պապիկներ: Նրանք եկել էին իրենց շնորհակալության խոսքը փոխանցելու Մերուժանին, որն իր կյանքը տալով՝ փրկեց մյուսների կյանքը:

Բոլորը սգում էին,  բայց միաժամանակ  խոստանում վրեժ լուծել ամեն մի հայի թափած արյան համար: «Կտոր-կտոր կանեմ քեզ, դահիճ, պատասխան պիտի տաս ամեն մեկի արյան համար, կտեսնես ինչ օրը կգցենք քեզ, քիչ մնաց, քիչ», -գոռում էր տղամարդկանցից մեկը:

Կանայք էլ լացում էին, սակայն սգի մեջ անգամ հպարտ էին: «Իմ հերոս բալա»,- բարձրաձայն լացելով՝ բացականչում էր հարազատներից մեկը:

Նկատենք, որ հուղարկավորությանը մասնակցում էր նաեւ Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն:

Merujan_Stepanyan_9 Merujan_Stepanyan_8 Merujan_Stepanyan_7 Merujan_Stepanyan_6 Merujan_Stepanyan_4 Merujan_Stepanyan_3 Merujan_Stepanyan_2 Merujan_Stepanyan_1 Merujan_Stepanyan_10

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930