Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ և Աբխազիայի Հանրապետության ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ապրիլ 06,2016 23:03

Ապրիլի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Կարեն Միրզոյանի և Վյաչեսլավ Չիրիկբայի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ աբխազական կողմի նախաձեռնությամբ։

Կողմերը քննարկել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։ Վյաչեսլավ Չիրիկբան խնդրել է իր ցավակցությունը փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների հարազատներին և Աբխազիայի ժողովրդի ու իշխանության անունից զորակցություն հայտնել Արցախին։

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ ապրիլի 5-ին հաստատված կրակի դադարեցումը տևական բնույթ կկրի և թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից ու նոր զոհերից։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930