Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդեւն անդրադարձավ ԵԱՏՄ նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելուն. (Տեսանյութ)

Ապրիլ 07,2016 22:15

Այսօր ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո հանդես եկան համատեղ  ասուլիսով:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ քննարկվել են մի շարք հարցեր եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Կարեւորվեց Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ ռուսական գազի՝ Հայաստան առաքման սակագնի շուրջ քննարկմանը: Ինչպես արդեն հայտնել ենք, գազի սակագինը ՀՀ սահմանին իջեցվել է  165 դոլարից 150 դոլարի, սակայն թե սպառողներին ի՞նչ գնով կառաքվի, դեռ պարզ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն էլ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց, թե Ռուսաստանն ինչ մեծ ծավալի ներդրումներ է անում Հայաստանում: Մեդվեդեւի խոսքերով՝ այսօր բանակցությունների գլխավոր թեմաներն էին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները: Ըստ ՌԴ վարչապետի՝ չնայած միջազգային ոչ բարենպաստ պայմաններին, մեր երկրների միջեւ համագործակցության դինամիկան վատը չէ, Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի համար գլխավոր տնտեսական գործընկերը:

Մեդվեդեւի ներկայացմամբ՝ Հայաստան-Ռուսաստան առեւտրաշրջանառությունը հասնում է 1 միլիարդ 250 հազար դոլարի, ռուսական ներդրումները 4 միլիարդ դոլարի են հասնում, Հայաստանում ռուսական կապիտալով աշխատում են 1300 ձեռնարկություններ, ստորագրվել են պայմանագրեր՝ խաղաղ նպատակներով տիեզերական տարածության ուսումնասիրությունների, շինարարության, շրջակա միջավայրի պահպանության, բժշկա-սատնիտարական վերահսկողության ոլորտներում:

Մեդվեդեւն անդրադարձավ նաեւ Մեծամորի ատոմակայանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Մեդվեդեւն խոսելով ԵԱՏՄ առաջիկա նիստը Երեւանից Մոսկվա տեղափոխելու մասին մասին, հստակ չասաց, թե ինչ պայմանավորվածության են հանգել, սակայն նշեց հետեւյալը.« Պայմանավորվել ենք, կանցկացվեն համապատասխան միջոցառումներ՝ հաշվի առնելով այն հաջորդ շաբաթ Մոսկվա տեղափոխվելը: Հետագայում՝ մոտ ապագայում կանցկացնենք միջոցառումներ՝ Հայաստանում ԵԱՏՄ երկրների վարչապետների խորհրդակցության ուղղությամբ»:

Մեդվեդեւի խոսքերով. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանում մեծ տեղ է հատկացվում ռուսերեն լեզվին, իսկապես ռուսերեն լեզուն միավորում է մեր պետություններին: Կուզենայի, որ նման հարաբերությունները շարունակվեին ապագայում եւս: Մենք պայմանավորվել ենք ապագայում էլ խթանել հումանիտար եւ մշակութային կապերը՝ այն ուղղությամբ, որ արդեն կա, դրանք են՝ երիտասարդական-կրթական ծրագրեր, բուհերի միջեւ հարաբերությունները: Մենք քննարկել ենք եւս մեկ թեմա՝ հայ գործընկերների առաջարկությամբ: Այն  վերաբերում է ռուսական ներքին անձնագրերի  կիրառմանը՝ Հայաստան այցելության համար: Այսպիսի նախաձեռնությունը խոսում է մեր ժողովուրդների միջեւ ստեղծված յուրահատուկ հարաբերությունների մասին, եւ մենք պատրաստ ենք այդ նախաձեռնությունն իրականացնել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր Հովիկ Աբրահամյանն էլ ԵԱՏՄ նիստը Երեւանից Մոսկվա տեղախոխելու վերաբերյալ ասել է,  որ հայկական  կողմի համար անընդունելի է այդ առաջարկը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930