Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակահայ դավադրություն է կազմակերպվում, որին մենք խոչընդոտելու ենք». Արմեն Մկրտչյան

Ապրիլ 08,2016 19:30

«Սերժ Սարգսյանի նոր Սահմանադրությամբ, ինքնիշխան պետություն ենք, գոնե թղթի վրա. այդ առումով անընդունելի է ԼՂՀ տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայումը: Բացի դա՝ այդ ծրագրի մոտիվացիան է  պարզ: Խաղաղապահ ուժերը տեղակայվելու են ազատագրված տարածքների զիջման գործընթացը սկսելու համար, որովհետեւ  բանակցությունների սեղանին դրված գրեթե բոլոր փաստաթղթերում  խաղաղապահ ուժերի տեղակայման մասին կետեր են եղել նաեւ Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթում, որի շուրջ հիմա Սերժ Սարգսյանը եւս բանակցում է»,- նման կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:

Նա վստահ է, որ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո իրադարձությունները կընթանան այս սցենարով. «Ըստ սցենարի՝ խաղաղապահ ուժերին հաջորդելու են 700.000 «ադրբեջանցի փախստականները», դրան հաջորդելու է հանրաքվեն, եւ փաստորեն այդ արդյունքում որոշվելու է Արցախից մնացած հատվածի ճակատագիրը՝ առանց ազատագրված տարածքների:

Այս հակահայ դավադրությունն է կազմակերպվում, մենք բնականաբար դեմ ենք ու խոչընդոտելու ենք այդ գործընթացին, ու մեր այս  հայտարարությունը կիսում է ամբողջ ժողովրդի պատկերացումները»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նախօրեին կատարած հայտարարությունը, թե դեմ չենք խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ Արմեն Մկրտչյանը շարունակեց. «Ոչ լեգիտիմ ղեկավարն այլ բան չէր էլ կարող ասել, նա ռուսական կողմի առաջ հրահանգներ կատարող անձ է, ժողովրդական լեզվով ասած՝ այդքան գլուխ չուներ, որ դեմ արտահայտվեր խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Ակնհայտ է, որ սա ընթանում է  Մադրիդյան սկզբունքների համաձայն: Մենք շատ հաճախ ենք տեսակետ հնչեցրել, որ մի օր բախվելու ենք այս խնդրին: Անընդունելի է, որ  քաղաքական դաշտում իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններից շատերն այսօր հանդես եկան խաղաղապահ ուժերի տեղակայմանը կողմ հայտարարություններով: Սա վկայում է  մի բան, որ իշխանությունները կարողացել են այս օրերին շատ լավ աշխատել բոլորի հետ, ու բոլորին գաղափարապես կենտրոնացնել այդ դավադիր ծրագրի շուրջ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Մադրիդ, Մինսկ, եսիմ ինչ..զզվեցինք էլի… էլ ինչ քաղաքներ կան..մեզ համար մի սկզբունք պիտի լինի՝ հայկական, մերը ու վերջ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930