Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռնատարներ, շտապօգնության մեքենաներ Արցախին՝ Աշոտ Գիզիրյանից ու իր ընկերներից

Ապրիլ 12,2016 16:53

Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը, որը ծնունդով Արցախի Շահումյանի շրջանից է, ռուսաստանաբնակ շահումյանցիների հետ համատեղ մեծաքանակ օգնություն է ուղարկել Արցախ: Այս մասին մենք տեղեկացանք Շիրակի նախկին մարզպետի ընկերներից:

Գեներալն ու իր ընկերները Արցախ են ուղարկել ամենագնացներ, զինվորական բեռնատարներ, հատուկ պաշտպանության բանակի համար ձեռք բերված շտապբուժօգնության «Ուազ»-ներ ու նորագույն սարքավորումներ: Ընդհանուր թվով նրանց կողմից 20 փոխադրամիջոց է հասնելու Արցախ. ճանապարհին են նաեւ «Կամազ», «Ուրալ» մակնիշի բեռնատարներ:

Gyumri_avto_3

Շահումյանցի Աշոտ Գիզիրյանը, որն իր կարիերան սկսել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ու իրեն կիսով չափ համարում է շիրակցի, Արցախից բացի, ֆինանսական աջակցություն է ուղարկել շիրակցի զոհված հերոս զինվորների ընտանիքներին` իր երախտագիտությունը այսպես հայտնելով արյան գնով հայրենի հողը պաշտպանած հերոսներին:

Նկատենք, որ գեներալ Գիզիրյանը Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու տարիներից հատուկ ուշադրություն էր դարձնում զոհված զինծառայողների ընտանիքներին՝ հիմնադրամ ստեղծելով այս նպատակի համար:

Gyumri_avto_1

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետն ասաց. «Ես այս պահին չեմ ուզում խոսել օգնություններից, հիմա այն պահն է, երբ բոլորս պիտի միանանք, համախմբված, միասնական ուժերով լծվենք հայրենիքի պաշտպանությանը: Բայցեւայնպես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս օգնությունը կազմակերպել է մոսկվայաբնակ գործարար, շահումյանցի Աշոտ Խաչատրյանը՝ ի դեմս իր որդու Կարեն Խաչատրյանի: Առյուծի բաժինն արել է հենց այս ընտանիքը, եւ մի քանի շահումյանցիներ մասնակցություն ենք ունեցել: Հիշեցնեմ, որ իմ ընկեր Աշոտ Խաչատրյանը մասնակից է եղել Շահումյանի ինքնապաշտպանությանը, հիմա նա Մոսկվայում գործարար է»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Юрис says:

    Это не правда,все автомобили покупал я(ЮРИС) от имени И на деньги Карена Хачатряна.а две автомобили НИВА были куплены на деньги младшего брата Карена Ашот Хаяатрян… Мой тел.89854697632

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930