Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանն իզուր է «խառնվել» այս թեմային. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 13,2016 12:08

Երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, որտեղ վերջինս խոսել էր իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին ու անդրադարձել նաեւ ղարաբաղյան բանակցություններում Ռոբերտ Քոչարյանի թողած ծանր ժառանգությանը։

Մեր մեջ ասած՝ Վարդան Օսկանյանն իզուր է «խառնվել» այս թեմային, որովհետեւ դա ըստ էության երեք նախագահների ֆորմատով ընթացող բանավեճ էր, եւ Օսկանյանն այդ ֆորմատում անելիք չուներ։

Այլ հարց է, որ նա, հնարավոր է, հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի անունից (ինչի անուղղակի ապացույցներից մեկն էլ, ի դեպ, այն է, որ նա խոսել է նաեւ «տարիներ շարունակ ունեցած երկնիշ տնտեսական աճի» մասին, թեեւ անձամբ ինքը, որպես արտգործնախարար, քիչ կապ ուներ դրա հետ)։ Եթե այդպես է, ապա պրն Օսկանյանի անդրադարձը որոշակի իմաստ է ստանում, ու եթե նրա խոսքն ընկալում ենք որպես Քոչարյանի արձագանք՝ արժե սկսել հենց «տարիներ շարունակ Հայաստանի ունեցած երկնիշ տնտեսական աճից», որովհետեւ Քոչարյանը դա է համարում իր հիմնական հաղթաթուղթը։

Եթե հիշում եք՝ 1998թ. իշխանափոխությունից հետո հենց Վարդան Օսկանյանն էր հայտարարում, թե Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, ու ինքն էլ մի քանի տարի անց շրջանառության մեջ դրեց այն լեգենդը, թե դրսում Հայաստանը «կովկասյան վագր» են անվանում։ Երկնիշ աճը փուչիկ էր, թե ոչ՝ տնտեսագետների քննարկման թեմա է, բայց գոնե այս օրերին որեւէ մեկը չպիտի համարձակություն ունենար խոսել այդ «աճի» մասին, որովհետեւ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ «կովկասյան վագրը» ժանիքներ չունի (կամ, այսօրվա բառապաշարով, ունի 80-ական թվականների ժանիքներ:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930