Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Պու-տին տեռո-րիստ». Ռուսաստանի դեսպանատան առաջ վանկարկեցին հարյուրավոր քաղաքացիներ ու ձվեր նետեցին. (Ֆոտոշարք)

Ապրիլ 13,2016 22:22

Ազատության հրապարակից այսօր երեկոյան մեկնարկած երթն անցավ կառավարության առջեւով, որտեղ ընդդեմ Ռուսաստանի դեսպանատան բողոքի ակցիայի մասնակիցները մեկ-երկու րոպե կանգ առան` նրանց խոսքերով ասած` «վարչապետին ամոթանք տալու»: Ակցիայի մասնակից քաղաքացիներին վրդովվեցրել էր, որ Մոսկվայում կազմակերպված ԵՏՄ երկրների նիստին վարչապետն ուրախ, ժպտալով բարեւել ու լուսանկարվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի, Բելառուսի եւ Ղազախստանի ներկայացուցիչների հետ:

«Որ այդպես ուրախ է, թող վարչապետն ընդհանրապես չվերադառնա Հայաստան»,-ասաց Դանիել Իոանեսյանը, որը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահն է:
Հաջորդ կանգառը արտաքին գործերի նախարարության նոր շենքի մոտ էր, որտեղ երիտասարդները կատակեցին. «Այստեղ մեկ րոպե լռությամբ հարգենք բացակայությունը»:
Արտգործնախարարության մոտ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը բարձրախոսով դիմեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին.
«Դուք ավելի լավ է մի խառնվեք»: Ի դեպ, այստեղ ավելի մեծ թվով ոստիկաններ էին հսկում շենքը, քան կառավարության մոտ էր, սակայն նախարարության մոտ ակցիան տեւեց ընդամենը երկու րոպե:

Հաջորդ կանգառը Ռուսաստանի դեսպանատունն էր: Թե այստեղ, թե ողջ ճանապարհին երթի մասնակիցները վանկարկում էին` «Մենք ենք տերը մեր երկրի», «Մենք ենք տերը Արցախի», «Ռուսաստանը մեզ դաշնակից չէ, թշնամի» է, «Պուտին տեռորիստ», «Մեզ պետք չէ թշնամուն զինող դաշնակից», «կորչի Ռուսաստանի նման դաշնակիցը», «Մեր զինվորներին դուք եք սպանել» եւ այլն:

RD despanatan akcia_1 RD despanatan akcia_2 RD despanatan akcia_3 RD despanatan akcia_4 RD despanatan akcia_5 IMG_8445 IMG_8446 IMG_8457 IMG_8459 IMG_8463 IMG_8467 IMG_8473 IMG_8476 IMG_8477

 

Այստեղ ակցիայի մասնակիցները հանգամանալից ներկայացրին, թե որ թվականին, ինչ պայմաններով ու որքան սպառազինություն է վաճառվել Ադրբեջանին: Հիշեցրին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, որ Ռուսաստանը շարունակելու է Ադրբեջանին զենքի վաճառքը, նաեւ մեջբերեցին ՌԴ փոխվարչապետի այն միտքը, թե զենքը մարդիկ են կրակում` հայկական կողմի արձագանքն էլ որակելով «քարոզչական փսլինքներ»:

Ի պատասխան Ռոգոզինին երիտասարդներն ասացին` «փսլինքը դու ես»  եւ գրպաններից հանելով ձվերը նետեցին Ռուսաստանի դեսպանատան վրա: Այս արարքից հետո մինչ այդ պատ կազմած ոստիկանները Դավիթ Սանասարյանին մի կողմ տարան, այս միջադեպը վրդովվեցրեց մի խումբ երիտասարդների, նրանք լեզվակռվի բռնվեցին ոստիկանների հետ ասելով` ձեր ուժը մեզ վրա է պատում, գնացեք սահմանում այսպես հարձակվեք: Ոստիկանները, սակայն հանդարտեցրին երիտասարդներին` չցանկանալով իրավիճակն ավելի սրել: Դեսպանատան պատուհաններից մեկ-երկու մարդ էր հետեւում ակցիային, սակայն որեւէ արձագանք չեղավ:

Մանրամասները` շուտով տեսանյութերում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Սիրելի Հայեր,

    Իզռաելն է զենք վաճառել ազերի ն, ինչու դրա համար էլ ձայն հանում, թե վախում եք….

    • True facts says:

      Իսրայելը չի հանդիսանում ՀՀ դաշնակից, ուստի այդ պետությունը որևէ պարտավորություն չունի Հայաստանի հանդեպ, մինչդեռ Ռուսաստանը լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, հարձակողական մահաբեր սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, ինչպես նաև ուշացրել է Հայաստանին մատակարարվող զենքը: Նաև տոկոսային հարաբերակցությունը՝ բացառությամբ անօդաչու սարքերից, Ադրբեջանի օգտագործած գրեթե ողջ սպառազինությունը եղել է Ռուսաստանի և Բելառուսի մատակարարածը: Այնպես որ այս դեպքում հավասարություն դնել Իսրաելի և Ռուսաստանի միջև անիմաստ է և Ռուսաստանի քայլերը պաշտպանելու նպատակ է հետապնդում:

  2. Garegin says:

    Հերթական անգամ պատվերով ակցի են կազմակերպում ու հասարակության ուշադրությունը շեղում մեր երկրի ներսում առկա խնդիրներից: Հերթական անգամ ստեղծված իրավիճակի բուն պատճառների մասին խոսելու փոխարեն, հետևանքներից են խոսում ու իրենց վարքագծով արդարացնում գրանտների տեսքով դրսից ստացող ֆինանսական աջակցությունը:
    Ինչ վերաբերվում է Արցախի իրական տերը լինելուն, ապա դա հայ զինվորն է /ոչ ՊՆ և ՊԲ ղեկավարները/, ով այսօր հպարտորեն շարունակում է պաշտպանել մեր սահմանները, այլ ոչ թե պատվերով ակցիներ կազմակերպողները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930