Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ֆանյան. Եթե իմ պաշտպանյալը ցանկանա, Aravot.am-ի հրապարակման առնչությամբ կդիմենք համապատասխան մարմիններին

Ապրիլ 14,2016 19:40

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 14-ին շարունակվում էր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատակից Վեներա Թորոսյանի գործի քննությունը:

Մինչ դատական նիստը լրագրողները հանրային պաշտպան Արմինե Ֆանյանից (լուսանկարում) հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է սպառնացել լրագրողին, նա նախ նշեց, որ ոչ թե լրագրողին է սպառնացել, այլ՝ լրատվամիջոցին. «Դուք մտածո՞ւմ եք, որ խնդիրներ ունենալը ենթադրում է, որ ես այդ անձի նկատմամբ հաշվեհարդար պիտի տեսնեմ: Խոսքը վերաբերում է օրենքի դաշտում համապատասխան միջոցների ձեռնարկմանը, որոնք որ վերաբերվում են այս անձի անձնական կյանքը չհարգելուն»:

Նշենք, որ ապրիլի 13-ին կողմը միջնորդել էր արգելել դատական նիստի լուսաբանումը, դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել էր այդ միջնորդությունը: Սակայն, Aravot.am-ը, խորհրդակցելով իրավաբանների եւ մեդիա փորձագետների հետ, լուսաբանել էր դատական նիստը:

Ըստ նրա, խնդիրն այն է, որ կարելի էր լրագրողական էթիկային հետեւել, այդքանից հետո անձի անուն-ազգանունը չհրապարակել: Սակայն նա չցանկացավ մանրամասնել, թե էթիկայի վարքականոնի որ կետն ենք խախտել:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ե՞րբ պատրաստվում իրավական առումով «հաշվեհարդար» տեսնել եւ խնդրեցինք կոնկրետ նշել, թե հոդվածով. «Հարգելիներս, այդ պրովոկացիան տեղին չէ: Եթե իմ պաշտպանյալը ցանկանա համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ իր անուն-ազգանունը դատարանի համապատասխան որոշումից հետո, այնուամենայնիվ, հոդված հրապարակելուն, համապատասխան մարմիններին կդիմենք: Եթե իմ պաշտպանյալը որոշի, որ չի ցանկանում նման միջոցների դիմել, բնականաբար, չենք դիմի»:

Արմինե Ֆանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի:

Հիշեցնենք՝ Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930