Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Մարտի դաշտում կողք կողքի ընկած զոհված զինծառայող ընկերների ընտանիքները սոցիալապես անապահով են

Ապրիլ 14,2016 23:35

Ղարաբաղյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Վրեժ Սարգսյանի ընտանիքը մեծ պարտքեր ունի՝ գյուղի խանութից սկսած, մինչեւ վարկային կազմակերպություն ու բանկ: Վրեժի  ընտանիքն ապրում էր նրա՝ պայմանագրային զինծառայողի աշխատավարձով. Հողամաս էլ ունեն, բայց բերքատվությունն այնքան ցածր է, որ հազիվ 30 հազար դրամի օգուտ է տալիս:

Քառօրյա պատերազմում է զոհվել նաեւ Հարություն Աբրահամյանը: Նրա ընտանիքն էլ՝ ծնողները, կինն ու 3 անչափահաս երեխաները Հարությունի աշխատավարձով էին ապրում: Նա էլ պայմանագրային զինծառայող էր:

Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ եւ նույն մարզի Արեգունի համայնքներից էին զոհվածները: Նրանք մտերիմ ընկերներ էին: մարտի դաշտում էլ կողք կողքի ընկան:

Տղաների ընտանիքները, թեեւ, սոցիալապես ծանր պայմաններում են ապրում, սակայն խուսափում են այդ մասին բարձրաձայնել:

Զոհված տղաների ընտանիքների սոցիալական վիճակի, կյանքի ու ծնողների մասին կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930