Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. ԵԱՏՄ-ն իսկապես մեզ համար առողջ եւ ապագա ունեցող ընտրություն է

Ապրիլ 14,2016 23:45

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Հերմինե Նաղդալյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին արդյոք ԳՄ նիստի ընթացքում քննարկվե՞լ է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը, Հերմինե Նաղդալյանը ասաց, որ իրենք ակտուալ չեն համարում քննարկել այդ հարցը:

«Համարում ենք, որ նման մտածողությունը շատ կարճամիտ, շատ ոչ հիմնավոր է: Եվ այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ԵԱՏՄ-ի հասցեին, կարծում եմ, այնքան էլ տեղին չեն: Մեր վերաբերմունքը հետեւյալն է՝ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, միություն, որն ունի տնեսական նպատակներ, եւ դեռեւս շատ փոքր կենսագրություն ունի, կարճ ժամանակահատված է անցել, որպեսզի վերջնականապես կայացած լինի: Բնական է, որ այդ պետությունները, որոնք այսօր ԵԱՏՄ-ի կազմում նախաձեռնել են եւ առաջ են ընթանում, ունեն տարբեր մոտեցումներ շատ հարցերի նկատմամբ, ունեն նաեւ տարբեր շահեր, տարբեր բարեկամներ, տարբեր մտածողություն»:

Նա բերեց նաեւ Եվրոպական միության օրինակը.  «50-ականների սկզբներին նախաձեռնված այդ միությունը մի քանի տասնամյակ ընթանում էր ե՛ւ ներքին պայքարների, ե՛ւ ներքին շահերի բախումների միջավայրում: Սա զարմանալի չէ, որովհետեւ տարբեր պետություններ են, տարբեր հասարակություններ, տարբեր ժողովուրդներ, տարբեր շահեր: Ժամանակ է պետք, որպեսզի այն կայանա, միասնական մոտեցումներ մշակվեն եւ ձեւավորվեն միասնական շահերը: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ ԵԱՏՄ-ն իսկապես մեզ համար առողջ ընտրություն է եւ ապագա ունեցող, եւ մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը այդ միությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930