Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական հանդիպում դեղ արտադրողների և ներկրողների հետ

Ապրիլ 15,2016 18:45

Հայաստանյան դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում քառօրյա  պատերազմի առաջին իսկ պահից իրավիճակին արագ արձագանքելու և առողջապահական համակարգի դեղորայքային առկա պաշարները համալրելու համար։

Նա ներկայացրեց, որ այդ օրերին առողջապահության նախարարությունը, անցելով  շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, բժշկական բոլոր  կազմակերպություններին ապահովել է անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։

Երկուստեք կարևորվեց այդ աշխատանքների, ինչպես նաև արյունատվության գործընթացների համակարգումը նախարարության կողմից։

Այնուհետև շարունակվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումը։ Ներկայացված հարցերի շուրջ որոշակի փոխհամաձայնություններ ձեռք բերվեցին։

Նախարարը կարևորեց, որ մեր դեղարտադրողները զգալի առաջընթաց են արձանագրել`  դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացնելով հայկական արտադրության դեղերի ծավալը և հասցնելով մոտ 14 տոկոսի, միաժամանակ մեծացնելով արտահանման ծավալները։

«Այս ոլորտը մեզ համար ոչ միայն գերակա, այլև ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով դեղ արտադրողներին խրախուսելու կարևորությունը։ Ընդգծեց, որ պատրաստ է դեղ արտադրողներին և ներկրողներին հետաքրքրող սկզբունքային բոլոր հարցերի քննարկմանը, սակայն ընդունվող որոշումները չեն կարող լինել ի հաշիվ դեղերի որակի և անվտանգության։

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930